Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արմեն Գրիգորյանն ու Քևին Հեմիլթոնը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հայտնի են ԱԺ ընտրություններում «Հանուն Հանրապետության» կուսակցության պատգամավորության թեկնածուներից առաջին երեքի անունները Իսպանիան չի պատրաստվում մասնակցել Հորմուզի նեղուցում որևէ ռազմական գործողության Արմեն Գրիգորյանն ու Քևին Հեմիլթոնը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման հեռանկարները Տիտոգրադյան փողոցի և Ավանեսովի 2-րդ նրբանցքի կոյուղագծերի խցանումները շուտով պատմություն կդառնան Գառնիկ Չոլաքյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Ավարտվել է Եվրոպայի անհատական առաջնությունը. ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները ՊՍԺ-ն սեփական հարկի տակ պարտվեց «Լիոնին» (1-2) Armat Fight Show. Միհրան Հարությունյանը փայլուն հաղթանակ տարավ երևանյան մրցաշարում Ուրարտուն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ Ծանրորդներ Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ

Արմեն Գրիգորյանն ու Քևին Հեմիլթոնը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայտնի են ԱԺ ընտրություններում «Հանուն Հանրապետության» կուսակցության պատգամավորության թեկնածուներից առաջին երեքի անուններըԻսպանիան չի պատրաստվում մասնակցել Հորմուզի նեղուցում որևէ ռազմական գործողությանԱրմեն Գրիգորյանն ու Քևին Հեմիլթոնը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՏիտոգրադյան փողոցի և Ավանեսովի 2-րդ նրբանցքի կոյուղագծերի խցանումները շուտով պատմություն կդառնանԳառնիկ Չոլաքյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնԱվարտվել է Եվրոպայի անհատական առաջնությունը. ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստներըՊՍԺ-ն սեփական հարկի տակ պարտվեց «Լիոնին» (1-2)Armat Fight Show. Միհրան Հարությունյանը փայլուն հաղթանակ տարավ երևանյան մրցաշարումՈւրարտուն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբԾանրորդներ Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունումՄալխաս Ամոյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշԱրմեն Բաբալարյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչՓոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգումՈստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերիցՎահան Կոստանյանը և Կատարի ԱԳՆ պետնախարարը քննարկել են Մերձավոր Արևելքի անվտանգային իրավիճակըՀայոց ցեղասպանության հուշահամալիրի բարեկարգման առաջին փուլի աշխատանքներն ավարտվել ենՀայաստանը ՀԱՊԿ-ում ակտիվ աշխատանքի վերադառնալու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի. ՀՀ վարչապետՀԲ-ն հրապարակել է Հայաստանի ապրիլ ամսվա տնտեսական զարգացման ամփոփագիրըԻսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի արձանը Լիբանանում վնասելու համարՌԴ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել հակամարտության կարգավորման համար. ՊեսկովՆԳՆ-ն՝ 2026 թվականի լավագույն գործատուների շարքում․ Արփինե Սարգսյանը հետևել է Career City Fest փառատոնի ընթացքինԻրանի նախագահը հայտարարել է ԱՄՆ-ի նկատմամբ անվստահության մասինՄիջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. ԼավրովՎեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքերԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հյուրընկալվել է ԿԸՀ-ումՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստԱդրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համարՌուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականըՄաքրվել են Գեղարքունիքի մարզի հուշարձանների և տեսարժան վայրերի տարածքներըԱպօրինի զենք-զինամթերքի հանձնումներ՝ Ոստիկանության գվարդիայի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքումՎթարային ջրանջատում Արմավիրի և Տավուշի մարզերումՎարչապետը ներկա է եղել Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանըԹրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակՈչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակը․ ՍԱՏՄԱռևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆՀայաստանում ձևավորվել են ֆրանսերենի խթանման ինստիտուցիոնալ հիմքերԻրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլինՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստինՀՀ ՊՊԾ-ում անցկացվել է 2026-ի բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների վիճակահանությունը«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքով արգելված իրերը ներնետումը կանխվել էՊատերազմը ձեռնտու չէ ոչ մեկին. ՓեզեշքիանՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 20-ըՈրդուն բանակից ազատելու փորձ՝ կեղծ ՄՌՏ-ովՊապիկյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության հարցերՎերահսկողության արդյունքում հանրային տրանսպորտում վճարումներն աճել են մոտ 30 տոկոսովԱպրիլից բարձրացել են շտապօգնության անձնակազմի աշխատավարձերըՈւկրաինան սպառազինության և դրոնների արտահանման համաձայնագրեր է կնքել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ և Կատարի հետՀՀ ԱԳ փոխնախարարը թուրքական լրատվամիջոցներին հարցազրույց է տվել. անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներինԿիևում տեղի ունեցած հրաձգությունից հետո ոստիկանության գործողությունների հետաքննությունը շարունակվում է
Արցախ

«Հրապարակ». Ինչո՞ւ 44-օրյա պատերազմը չկանգնեցրեց հոկտեմբերի 19-ին՝ կիսատ էր մնացել ծրագիրը

Արցախի հայաթափման ու կազմալուծման պատասխանատվությունն Հայաստանի իշխանությունները գցում են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի վրա, ով Արցախի դեմ սանձազերծված պատերազմից ընդամենը 17 օր առաջ էր ընտրվել նախագահ: ՔՊ-ականները` իրենց առաջնորդի հետ միասին, մեղավոր են հռչակել նաեւ Ս. Շահրամանյանին այդ պաշտոնում ընտրողներին, անգամ՝ շնորհավորողներին։ Եվ, առհասարակ` ինչպես Հայաստանում են փորձում կատարված իրադարձությունների մեղքը դնել ՀՀ նախկին իշխանությունների, անգամ 2008-ին իշխանությունից հեռացած Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ` Արցախի նախկին ու ներկա իշխանավորների վրա: Մի խոսքով` բոլորը մեղավոր են, բացի Նիկոլ Փաշինյանից: Այս առնչությամբ մենք մի քանի հարց ուղղեցինք Արցախի խորհրդարանի պատգամավոր, «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության անդամ, Նիկոլ Փաշինյանին քննադատող Մետաքսե Հակոբյանին, որն այժմ Հայաստանում է` մեծ դժվարությամբ բնակարան է վարձել եւ ապրում է Երեւանում: 


- Դուք տեսնո՞ւմ եք Ձեր մեղքի բաժինը` իբրեւ Արցախի վերջին նախագահին ընտրած պատգամավոր։

- Դա իրենց նոր թեզն է, որ հորինեցին ու մատուցում են ժողովրդին: Իրենք այդ թեզերի՝ նախկիններին մեղադրելու եւ այլնի շնորհիվ է, որ առայսօր կան: Իրենց ներկայացմամբ՝ ամեն ինչում բոլորը պատասխանատու եւ մեղավոր են, իրենք՝ անմեղ: Իսկ իրականում՝ հրեշտակի կեցվածքով, կեղեքում են ժողովրդին։ Մենք ո՛չ զարմանում ենք, ո՛չ զայրանում ենք, արդեն մեզ համար սովորական են դարձել այդ կեղծ թեզերը, բացի այդ, կարծում եմ՝ բոլորին է պարզ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում: Սա այս իշխանությունների պարտված լինելու հետեւանքն է, սա ոչ թե նոր պարտություն էր, այլ հետեւանքն էր գլխավոր պարտության եւ այն հանգամանքի, որ պարտվողներն այդպես էլ չհեռացան եւ իրենց պարտվողական քաղաքականությունը շարունակեցին: Արդեն կարեւոր էլ չէ, թե այս իրավիճակը կանխամտածված պայմանավորվածության հետեւա՞նքն է, թե՞ պարտության, սա զուտ հետեւանք էր, եւ իրենք էլ իրենց ոճում ոչ թե մեղավորներ են փնտրում, այլ նշանակում են մեղավորներ։ Բայց այս պարագայում ցածր մակարդակի նշանակումներ են, առանց հիմնավորումների: Ռազմական տեխնիկայի եւ մարդուժի կուտակումներն այնքան մեծամասշտաբ էին, ի վերջո, հայտնի դեպքերից առաջ էլ կային` թե՛ ՀՀ, թե՛ Արցախի սահմանային երկայնքով, ոչ թե վերջին իրողություններից հետո։ Իրենք լռում էին, ոչինչ չէին անում, որովհետեւ նպատակ ունեին Երեւանի քաղաքապետի պաշտոնը գրավել։

- Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում օրեր առաջ խոստովանեց, որ հենց ինքն է ցանկացել Ղարաբաղի կարգավիճակի հարցով նշաձողն իջեցնել՝ «Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ համաձայնեցված ձեւով»։ Բայց փոխարենը, իր խոսքով, Լեռնային Ղարաբաղը` ի դեմս նոր իշխանությունների, բարձրացրել է այդ նշաձողը, ինչն էլ հանգեցրեց կապիտուլյացիայի։

- Նիկոլ Փաշինյանի ամենաբնորոշ հատկանիշներից մեկը սուտ խոսելն է: Այն, որ Արցախում որեւէ մեկն իր հետ համաձայն չի եղել, արձանագրված փաստ է: Նշաձողի վերաբերյալ կոշտ հայտարարություններով հանդես եկան թե՛ ԱՀ ԱԺ-ն, թե՛ այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը, ուստի իր ասածը բացահայտ կեղծիք է, իսկ մենք արդեն հաշիվը կորցրել ենք իր ստերի, քանի որ ինքն օրվա մեջ մի քանի անգամ դրանով է զբաղված։ Ինչ վերաբերում է նշաձողն իջեցնելու բովանդակային մասին, ապա հետադարձ հայացք գցելով՝ հիմա մենք էլ կարող ենք ասել, որ 44-օրյա պատերազմը չկանգնեց հոկտեմբերի 19-ին` այն պատճառով, որ գուցե պայմանավորվածություններ կային Ադրբեջանի հետ, որոնց արդյունքում Արցախը պետք է ամբողջությամբ դատարկվեր եւ հանձնվեր, փաստ՝ Մարտունու այն ժամանակվա չհանձնվելը, որը նույն ծրագրով էր, ինչ որ Հադրութի հանձնումը, ուստի կիսատ էր մնացել ծրագիրը։ Իսկ ինքը նման հայտարարություններով, խոսելով մեր ինքնորոշման իրավունքը չճանաչելու, նշաձողն իջեցնելու մասին, պարզապես ուզում էր կիսատ թողածի շարունակությունն արագացնել, արագ հանձնել Արցախը։ Ցավոք, անկեղծ չխոսեց այդ մասին: Մի քանի տարի առաջ ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ, որ հայրենիք կորցնելն անդառնալի չէ, ի վերջո, մի օր կարող ես վերադարձնել, բայց զոհերին հետ բերելն այլեւս հնարավոր չէ։ Այս մարդկանց երկակի խաղերի հետեւանքով մենք հազարավոր զոհեր ունեցանք, բայց իրենք եկել՝ այսօր այլ մեղավորներ են նշանակում։

- Տեղեկություններ կան, որ Հայաստանում Արցախի ներկայացուցչությունն է լուծարվում, ինչպես նաեւ ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում մինչեւ հունվարի 1-ը վճարել ԱՀ պետական ապարատի աշխատողների աշխատավարձերը։

- Քիչ առաջ ինձ զանգահարեցին աշխատողներ, որոնց արդեն ազատել են, թե պիտի ազատեն, չնայած որ պաշտոնական տեղեկություն չունեմ, բայց մարդիկ ինձ հայտնել են այդ մասին, եւ շատ հնարավոր է, որ դա է նշանակում (կառույցը լուծարվում է՝ Լ․ Շ.)։ Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ ուզում է հիշողություններից էլ ջնջել Արցախը, ճիշտ է՝ մեր հայրենիքը գերեվարության մեջ է, բայց կան տերերը, թեկուզ՝ վտարանդի, բայց կան։ Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա սեպտեմբեր ամսվա աշխատավարձը դեռեւս չենք ստացել, սակայն պաշտոնապես չեն տեղեկացրել ուշացման պատճառների մասին եւ այն մասին, որ առաջիկայում չի լինելու:

- Իսկ Ձեզ հայտնի՞ է, թե որքան մարդ է աշխատում պետական ապարատում, եւ հատկացումներն ի սկզբանե տարեկան բյուջեո՞վ չեն արվում, որ հիմա` հոկտեմբեր ամսին, նման խնդիր կարող է առաջանալ։ Վերջապես` Արցախի համար նախատեսված գումարներն ո՞ւր են գնալու:

- Որքանով ես եմ տեղյակ, չնայած բյուջեն տարեկան է հաստատվում, բայց փոխանցումներն ամսական կտրվածքով են արվել միշտ։ Իսկ արցախցիների ամենաքիչը 70 տոկոսը պետական ապարատում է աշխատում, որովհետեւ 20 թվականի պատերազմից հետո մեր հնարավորությունները գյուղատնտեսության բնագավառում խիստ սահմանափակվեցին, կարող ենք ասել՝ գրեթե չկար, ու մեծ մասը պետական ապարատից ստացած աշխատավարձի հույսին է, չնչին մասն առեւտրով, բիզնեսով էր զբաղվում, գյուղատնտեսական աշխատանքներ էին կատարում։ Մենք նախկինում անգամ խոսում էինք այս փաստի դեմ, բայց իշխանություններն ասում էին, որ սա ժողովրդին պահելու միջոց է, օրվա հացը ստեղծելու հնարավորություն։ Հիմա ստացվում է, որ բոլորը զրկված են լինելու ապրելու նվազագույն հնարավորությունից, որովհետեւ պետության կողմից տրվող միանվագ աջակցությունը կամ կոմունալ վճարները, որ դեռեւս պետք է տա ՀՀ կառավարությունը, չեն կարող այլընտրանք լինել: Հայաստանի նման գնաճի պայմաններում 10 տոկոսն անգամ` կենցաղի, չեն կարողանալու ապահովել։ 

«Հրապարակ օրաթերթ»