Իսրայելին ծանր հարված է հասցվել
Վիրավորների թիվն այս պահի դրությամբ 2200 է, ունենք 700 զոհ, իսկ վիրավորներից 250-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց իսրայելցի քաղաքագետ Մեննի Կորսունսկին։
Նա նշեց, որ մեր զրույցից ընդամենը րոպեներ առաջ է իրենց քաղաքը՝ Պետախ Տիկվան ենթարկվել հրթիռակոծության։
«Հրթիռակոծվում ենք՝ պատերազմը շարունակվում է։ Իսրայելի բանակը չի կարողացել դեռևս Իսրայելի տարածքի նկատմամբ իր ամբողջական վերահսկողությունը սահմանել, այս պահին հատուկ ստորաբաժանումներն են աշխատում Իսրայելի տարածքում՝ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին լիկվիդացնելու ուղղությամբ։ Սեկտոր Գազայի հարևանությամբ՝ իսրայելի հարավային կողմում ռազմական բախումները դեռևս շարունակվում են»,-ասաց Կորսունսկին։
Նա նշեց, որ գերեվարված իսրայելցի զինվորականների ու խաղաղ բնակիչների մասին հստակ որևէ բան չկա՝ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, սակայն տեղեկություններ կան, որ ՀԱՄԱՍ-ի մարտիկները գերեվարում են ոչ միայն կանանց ու տարեցներին, այլ երեխաներին։
Հիշեցնենք, որ երեկոէ հոկտեմբերի ութին պաղեստինական ՀԱՄԱՍ խմբավորումը հարձակվել էր Իսրայելի վրա, ինչի հետևանքով ռազմական կազմավորման մարտիկները կարողացել էին ներթափանցել երկրի տարածք։ Բախումների հետևանքով զոհերը շատ են հատկապես խաղաղ բնակիչների շրջանում։


















































Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Թուրքիայում դպրոցների վրա զինված հարձակումների գործով ձերբակալվել է 83 մարդ
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
Կրտսեր տարիքի դպրոցականները Վրաստանում համազգեստ կկրեն
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
Արթիկ համայնքում մեկնարկել են թափառող շների ստերջացման աշխատանքները
Ձերբակալվել են սպանության համար մեղադրվող եղբայրները
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում
Ծննդյան օրվա առթիվ Ալլա Պուգաչովան ամբողջ ընտանիքին հավաքել է Կիպրոսում