Պատրաստ ենք նպաստել Իսրայելի և Պաղեստինի միջև լարվածության թուլացման գործընթացին․ Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիան լուրջ մտահոգություն է հայտնել Իսրայելում և Պաղեստինում բռնության և լարվածության կապակցությամբ և հայտնել է իր պատրաստակամությունը նպաստելու պաղեստինա-իսրայելական հակամարտության դեէսկալացմանը։
Այս մասին ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Մենք մեծապես կարևորում ենք տարածաշրջանում հանգստության շուտափույթ վերականգնումը և խստորեն դատապարտում ենք խաղաղ բնակիչների մահը։
Մենք շեշտում ենք, որ բռնության ակտերը և դրա հետ կապված էսկալացիան ոչ ոքի օգուտ չեն տալու, և կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խուսափել իմպուլսիվ քայլերից։
Մենք միշտ պատրաստ ենք մեր առավելագույն ներդրումն ունենալ իրավիճակը վերահսկողության տակ դնելու համար, քանի դեռ իրադարձությունները չեն վերածվել էսկալացիայի նոր փուլի և տարածվել դեպի ավելի լայն տարածք։
Այդ կապակցությամբ մենք շարունակում ենք ինտենսիվ շփումները շահագրգիռ կողմերի հետ»։


















































Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Թուրքիայում դպրոցների վրա զինված հարձակումների գործով ձերբակալվել է 83 մարդ
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
Կրտսեր տարիքի դպրոցականները Վրաստանում համազգեստ կկրեն
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
Արթիկ համայնքում մեկնարկել են թափառող շների ստերջացման աշխատանքները
Ձերբակալվել են սպանության համար մեղադրվող եղբայրները
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում
Ծննդյան օրվա առթիվ Ալլա Պուգաչովան ամբողջ ընտանիքին հավաքել է Կիպրոսում