Պաղեստինի հաջող գործողությունը արագացնում է Իսրայելի փլուզումը. Խամենեիի ավագ խորհրդական
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդականը հայտարարել է, որ պաղեստինցիների հաջող լայնածավալ գործողությունը Իսրայելի դեմ հաստատ կարագացնի «ռեժիմի» փլուզումը։
Ալի Աքբար Վելայաթին, որը նաև Իսլամական Զարթոնքի Համաշխարհային Վեհաժողովի գլխավոր քարտուղարն է, այս հայտարարությունն արել է Պաղեստինի դիմադրության շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին և Իսլամական ջիհադ շարժման քարտուղար Զիադ ալ Նախալեհին ուղղված շաբաթօրյա ուղերձում։
«Ահաբեկչական սիոնիստական ռեժիմի տիրապետության և բռնակալության դարաշրջանն ավարտվել է»,- ասել է Վելայաթին։
Նա հավելել է, որ օկուպացված տարածքներում ընթացող զարգացումները Պաղեստինում իսլամական դիմադրության ճակատի հզորության առայժմ նվազ դրսևորումն են։
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Պաղեստինի այս գործողությունը պատասխան է օկուպացված տարածքներում Իսրայելի ռեժիմի մշտական հանցագործություններին:


















































Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
Թուրքիայում դպրոցների վրա զինված հարձակումների գործով ձերբակալվել է 83 մարդ
Ծննդյան օրվա առթիվ Ալլա Պուգաչովան ամբողջ ընտանիքին հավաքել է Կիպրոսում
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում
Ձերբակալվել են սպանության համար մեղադրվող եղբայրները
Կապանում ավտոմեքենան մոտ 70 մետր գլորվելով ընկել է ձորը․ տուժածները հոսպիտալացվել են
Կրտսեր տարիքի դպրոցականները Վրաստանում համազգեստ կկրեն