Արցախում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած 5 պացիենտ տեղափոխվել է Իտալիա
Արցախում վառելիքի պահեստում պայթյունի և Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած ևս 5 պացիենտ բուժումը շարունակելու է արտերկրում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Գիշերը Իտալիայից ժամանած մասնագիտական թիմը, մեր բժիշկների հետ համատեղ քննարկման արդյունքում, ընտրել և տեղափոխել է այն պացիենտներին, որոնց բուժումը իրենց երկրում շարունակելն ավելի արդյունավետ և համալիր կլինի»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հայտնի է, որ Արցախում վառելիքի պահեստում պայթյունի և Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած 4 պացիենտ տեղափոխվել էր Ֆրանսիա, 3-ը՝ Բուլղարիա։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին շ՛փման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտից ոչ հեռու գտնվող վառելիքի պահեստում տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով գրանցվել են բազմաթիվ զոհեր:
Արցախի բուժհաստատություններից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, նրանց մեծ մասը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են։ Հաստատված մահերի թիվը 76 է: Հայաստանի բժշկական հաստատություններում հոկտեմբերի 7-ի դրությամբ բուժում է ստանում Արցախից բռնի տեղահանված 302 քաղաքացի։ 113-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։


















































Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
Թուրքիայում դպրոցների վրա զինված հարձակումների գործով ձերբակալվել է 83 մարդ
Ծննդյան օրվա առթիվ Ալլա Պուգաչովան ամբողջ ընտանիքին հավաքել է Կիպրոսում
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում
Ձերբակալվել են սպանության համար մեղադրվող եղբայրները
Կապանում ավտոմեքենան մոտ 70 մետր գլորվելով ընկել է ձորը․ տուժածները հոսպիտալացվել են
Կրտսեր տարիքի դպրոցականները Վրաստանում համազգեստ կկրեն