Ուկրաինայի դրոշը հեռացվել է ֆրանսիական Վիենի քաղաքապետարանի ճակատային հատվածից Զելենսկու՝ Ադրբեջանի հետ համագործակցության մասին հայտարարությունից հետո
Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Վիեն քաղաքի քաղաքապետ Թիերի Կովաչը կարգադրել է հանել ուկրաինական դրոշը քաղաքապետարանի շենքի ճակտոնից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ադրբեջանի հետ համագործակցության մասին հայտարարությունից հետո։
Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Dauphiné libéré պարբերականին։
«Չի կարելի վկայակոչել արևմտյան արժեքները և դրա հիման վրա օգնության կանչել Արևմուտքին` միաժամանակ կիսելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նախաձեռնողը հանդիսացող ռեժիմի տեսլականը։ Ադրբեջանի բռնապետին աջակցություն հայտնելու այս ձևն անընդունելի է։ Այս հեռացումը (դրոշի - խմբ.) ոչ մի կերպ չի նվազեցնում այն աջակցությունը, որը Վիենը ցուցաբերում է ուկրաինացի ժողովրդին», - քաղաքապետի խոսքերն է մեջբերում պարբերականը։
Կովաչը նաև շեշտել է, որ «չի կարելի շնորհակալություն հայտնել Բաքվին» մարդասիրական օգնության համար, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում ցուցաբերված աջակցության, քանի որ Ադրբեջանը «գազը մեկուկես անգամ թանկ գնով է վաճառում՝ Հայաստանի դեմ իր ռազմական ջանքերը ֆինանսավորելու համար»։
Հիշեցնենք, որ օրերս Զելենսկին հայտնել էր Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում շնորհակալություն էր հայտնել Ադրբեջանի կողմից ցուցաբերվող մարդասիրական օգնության, մասնավորապես՝ ձմռանն ընդառաջ էներգետիկայի ոլորտին ցուցաբերված աջակցության համար։ Բացի այդ, կողմերը մտքեր էին փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության, ներկա մարտահրավերների և փոխգործակցության ձևաչափերի շուրջ։


















































Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Թուրքիայում դպրոցների վրա զինված հարձակումների գործով ձերբակալվել է 83 մարդ
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
Կրտսեր տարիքի դպրոցականները Վրաստանում համազգեստ կկրեն
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
Արթիկ համայնքում մեկնարկել են թափառող շների ստերջացման աշխատանքները
Ձերբակալվել են սպանության համար մեղադրվող եղբայրները
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում
Ծննդյան օրվա առթիվ Ալլա Պուգաչովան ամբողջ ընտանիքին հավաքել է Կիպրոսում