Պատգամավորների միջև միջադեպի հետքերով. տուժողը նիստի չի գնացել.
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստը վերջապես հոտեմբերի 3-ին կայացել է, սակայն գործով տուժող՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դատարան չի գնացել, ու նիստը կայացել է առանց տուժողի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատական նիստը կողմերի համաձայնությամբ առանց տուժողի շարունակվել է, քանի որ ներկա է եղել նրա ներկայացուցիչը, սակայն այստեղ հարցը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վերաբերմունքն է դատական համակարգի նկատմամբ։ Այսպես իրավաբան հանձնաժողովի նախագահն իր վերաբերմունքն արտահայտում է երրորդ իշխանության՝ իրավաբանության նկատմամբ: Դատական համակարգում դժգոհ են, թե իշխանական երեսփոխանը վեր է դասում իրեն եւ դատարան չի ներկայանում:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ այս գործով դատական նիստերը չէին կայանում, քանի որ պաշտպաններն առաջին նիստի օրը չէին ներկայացել դատարան՝ նշելով, որ աշխատանքային ծանրաբեռնվածություն ունեն: Արդյունքում Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանը հերթական նիստն էր նշանակել հունիսի 26-ին, բայց էլի նիստը չէր կայացել: Նկատենք, որ չնայած դատապաշտպանները չէին ներկայանում, բայց մեղադրյալ պատգամավոր Մհեր Սահակյանը բոլոր նշանակված նիստերին անձամբ նրկայացել էր դատարան:
Հիշեցնենք, որ ս.թ. մարտի 31-ին Մհեր Սահակյանը Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում վիճաբանել էր Վլադիմիր Վարդանյանի հետ, երբ նա պարծեցել էր, թե՝ ոնց ուզեմ, կխոսեմ, ապա բռունցքով հարվածել էր ՔՊ պատգամավորի ձախ հոնքին»:
Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում


















































Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Թուրքիայում դպրոցների վրա զինված հարձակումների գործով ձերբակալվել է 83 մարդ
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
Կրտսեր տարիքի դպրոցականները Վրաստանում համազգեստ կկրեն
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
Արթիկ համայնքում մեկնարկել են թափառող շների ստերջացման աշխատանքները
Ձերբակալվել են սպանության համար մեղադրվող եղբայրները
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում
Ծննդյան օրվա առթիվ Ալլա Պուգաչովան ամբողջ ընտանիքին հավաքել է Կիպրոսում