Ինչ ունեցվածք է հայտարարագրել արդարադատության փոխնախարարը․
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդարադատության փոխնախարար Լեւոն Բալյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 30-ին։
Բալյանը հայտարարագրել է 4 անշարժ գույք համատեղ սեփականությամբ՝ 1 ավտոտնակ, 1 բնակարան բազմաբնակարան շենքում, 1 հասարակական նշանակության շինություն Արաբկիր վարչական շրջանում, բաժնային սեփականությամբ անհատական բնակելի տուն Կենտրոն վարչական շրջանում։
Կանխիկ դրամական միջոցները կազմել են 4 մլն 500 հազար դրամ, իսկ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 194 հազար դրամ, որից 11 մլն 87 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, իսկ 2 մլն 106 հազար դրամը կենսաթոշակ է ՀՀ ԱՆ ՀՀ ՀԿԱԾ-ից։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 30 մլն 305 հազար դրամ, որից 15 մլն 900 հազարը առաջին բնակարանի հիփոթեքն է, իսկ 14 մլն 174 հազար դրամը՝ երկրորդ բնակարանինը։
Հիշեցնենք նաեւ, որ վերջերս՝ Ազգային ժողովի լիագումար նիստի ընթացքում, Բալյանը ներկայացրել է ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ դատավորների աշխատանքի վարձատրության համար 60 տոկոս հավելում կսահմանվի։
Սա՝ այն դեպքում, երբ դատական համակարգում աշխատող Բալյանի պես պաշտոնյաները նվազագույնը ունեն հիփոթեքով բնակարան։ Ինչ միջոցներով է նա ձեռք բերել ունեցվաքը, թերեւս կպարզեն համապատասխան կառույցները»։
Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Բոլոր ճանապարհները բաց են
Ակնթարթ, որը «հալեցրեց» համացանցը
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչ
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը