Դավիթ Մանուկյանը փորձել է ուղեկցել Ռուբեն Վարդանյանին․
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախից Ադրբեջանի բանտեր տարված արցախյան գործիչների թվում են ոչ միայն Արցախի նախկին նախագահները, այլեւ նախկին պետնախարարը, նախկին ԱԳ նախարարը, ՊԲ նախկին հրամանատարն ու նրա տեղակալը։ Իսկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, ում ադրբեջանցիները գերեվարեցին Հակարիի կամուրջն անցնելիս՝ Ռուբեն Վարդանյանի հետ միասին, պարզվում է՝ ինքն է որոշել, որ ուղեկցի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ համարելով, որ Հակարիի կամուրջը միայնակ անցնելու դեպքում Վարդանյանի ձերբակալության ռիսկերը մեծ են։
Մանուկյանն անձամբ վարել է Ռուբեն Վարդանյանին տեղափոխող ավտոմեքենան ու այդպիսով վտանգել իր կյանքն ու ինքն էլ հայտնվել գերու կարգավիճակում։ Ի դեպ, ամուսնու հետ տարել եւ մի քանի ժամ պահել են նաեւ Մանուկյանի կնոջը, ապա թույլ տվել, որ նա մենակ հատի սահմանն ու գա Հայաստան»։


















































Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
Թուրքիայում դպրոցների վրա զինված հարձակումների գործով ձերբակալվել է 83 մարդ
Ծննդյան օրվա առթիվ Ալլա Պուգաչովան ամբողջ ընտանիքին հավաքել է Կիպրոսում
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում
Ձերբակալվել են սպանության համար մեղադրվող եղբայրները
Կապանում ավտոմեքենան մոտ 70 մետր գլորվելով ընկել է ձորը․ տուժածները հոսպիտալացվել են
Կրտսեր տարիքի դպրոցականները Վրաստանում համազգեստ կկրեն