Պուտինը հաստատել է. Ռուսաստանը հրթիռակոծել է Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության շտաբը Կիևում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ զինված ուժերը հրթիռակոծել են Ուկրաինայի ռազմական հետախուզության շտաբը Կիևում։ Այս մասին նա խոսել է մայիսի 30-ին Մոսկվայի վրա անօդաչու սարքերի հարձակումները մեկնաբանելիս։
ՌԴ նախագահը պարզաբանել է նաև, որ ռուսական բանակը գերճշգրիտ զինատեսակներով հարձակվում է ուկրաինական ռազմական օբյեկտների վրա։