Ինչի շուրջ է մեզ առաջարկում խորհել Նիկոլ Փաշինյանը
Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը կամ ամանորյա ուղերձը ոչ բոլոր հեռուստաալիքներն են հեռարձակում: Ավելին, հարյուր հազարավոր ՀՀ եւ Արցախի Հանրապետության քաղաքացիներ այն բոյկոտում են, այսուհանդերձ, 2023-ից րոպեներ առաջ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը մեզ առաջարկեց խորհել: Հատուկ ընդգծենք, առաջարկեց խորհել լինելով շրջափակման մեջ:
Իհարկե, հիմա ոմանք կասեն, թե սա լկտի սուտ է եւ այլն: Այս մեղադրանքներից խուսափելու համար մեջբերենք նրա ուղիղ խոսքը:
«2022 թվականը ծանր մարտահրավերների տարի էր: Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը ծանր վիճակի մեջ է դրել Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին, մեզ բոլորիս: Այս իրավիճակի քաղաքական գնահատականի և հնարավոր լուծումների մասին արդեն բազմիցս խոսել եմ: Այս պահին ուզում եմ ամուր գրկել շրջափակման մեջ հայտնված մեր քույրերին ու եղբայրներին և նրանց ասել, որ տարածաշրջանում հարաբերությունների որակ փոխելու ասելիքի կարևոր հասցեատերն են իրենք, և սա խորհելու մի բացառիկ ժամ է բոլորիս համար»:
Հիմա ինչի՞ շուրջ պետք է խորհեն արցախցիները կամ երեւանցիներն ու տավուշցիները: Մի՞թե մենք դեռ պետք է խորհենք ու հասկանանք, որ Ադրբեջանի նպատակը Արցախը հայաթափելն է եւ երազանքում նաեւ Հայաստանի հայաթափումը: Մի՞թե մենք պետք է խորհենք եւ նոր միայն հասկանանք, որ 2018-ի մայիսից Հայաստանը ղեկավարում են մարդիկ, որոնք Հայաստանին ու Արցախին ծանրագույն վնասներ հասցրին, տասնյակ հազարավոր ընտանիքներին դարձնելով դժբախտ:
Ինչի՞ շուրջ մենք դեռ պետք է մտորենք, այն էլ շրջափակման մեջ լինելով: Իսկ չլինի թե՞ նա կարծում է, որ շրջափակման մեջ գտնվող արցախցին կխորհի ու կորոշի դառնալ ադրբեջանահպատակ կամ լքել Արցախը, իսկ երեւանցին էլ հրճվանքով ընդունի այս լուծումը:
Բավական է ծաղրել հայ ազգին: Բավական է Չարենցի ու Թումանյանի անուններն օգտագործելով մեզ խայտառակություն պարտադրել:
Ինչ վերաբերում է Չարենցին ու Թումանյանին, ապա նրանք են ասել, որ
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան,
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։
եւ կամ
Եվ նրանք, որ թքեցին քո երեսին —
Պետք է մահը ու դժոխը երազեն
Գայլերի ու ցիների հետ միասին։
Արման Նահապետյան
Top-News.am


















































Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Թուրքիայում դպրոցների վրա զինված հարձակումների գործով ձերբակալվել է 83 մարդ
Մուսոյի հետ պայքարում Ֆերմին Լոպեսի քիթը կոտրվել է
Կրտսեր տարիքի դպրոցականները Վրաստանում համազգեստ կկրեն
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
Արթիկ համայնքում մեկնարկել են թափառող շների ստերջացման աշխատանքները
Ձերբակալվել են սպանության համար մեղադրվող եղբայրները
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում
Ծննդյան օրվա առթիվ Ալլա Պուգաչովան ամբողջ ընտանիքին հավաքել է Կիպրոսում