Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները սկսել են պայքարը Արմեն Գրիգորյանն ու Քևին Հեմիլթոնը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հայտնի են ԱԺ ընտրություններում «Հանուն Հանրապետության» կուսակցության պատգամավորության թեկնածուներից առաջին երեքի անունները Իսպանիան չի պատրաստվում մասնակցել Հորմուզի նեղուցում որևէ ռազմական գործողության Արմեն Գրիգորյանն ու Քևին Հեմիլթոնը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման հեռանկարները Տիտոգրադյան փողոցի և Ավանեսովի 2-րդ նրբանցքի կոյուղագծերի խցանումները շուտով պատմություն կդառնան Գառնիկ Չոլաքյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Ավարտվել է Եվրոպայի անհատական առաջնությունը. ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները ՊՍԺ-ն սեփական հարկի տակ պարտվեց «Լիոնին» (1-2) Armat Fight Show. Միհրան Հարությունյանը փայլուն հաղթանակ տարավ երևանյան մրցաշարում Ուրարտուն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ Ծանրորդներ Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները սկսել են պայքարըԱրմեն Գրիգորյանն ու Քևին Հեմիլթոնը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայտնի են ԱԺ ընտրություններում «Հանուն Հանրապետության» կուսակցության պատգամավորության թեկնածուներից առաջին երեքի անուններըԻսպանիան չի պատրաստվում մասնակցել Հորմուզի նեղուցում որևէ ռազմական գործողությանԱրմեն Գրիգորյանն ու Քևին Հեմիլթոնը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՏիտոգրադյան փողոցի և Ավանեսովի 2-րդ նրբանցքի կոյուղագծերի խցանումները շուտով պատմություն կդառնանԳառնիկ Չոլաքյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնԱվարտվել է Եվրոպայի անհատական առաջնությունը. ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստներըՊՍԺ-ն սեփական հարկի տակ պարտվեց «Լիոնին» (1-2)Armat Fight Show. Միհրան Հարությունյանը փայլուն հաղթանակ տարավ երևանյան մրցաշարումՈւրարտուն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբԾանրորդներ Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունումՄալխաս Ամոյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշԱրմեն Բաբալարյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչՓոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգումՈստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերիցՎահան Կոստանյանը և Կատարի ԱԳՆ պետնախարարը քննարկել են Մերձավոր Արևելքի անվտանգային իրավիճակըՀայոց ցեղասպանության հուշահամալիրի բարեկարգման առաջին փուլի աշխատանքներն ավարտվել ենՀայաստանը ՀԱՊԿ-ում ակտիվ աշխատանքի վերադառնալու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի. ՀՀ վարչապետՀԲ-ն հրապարակել է Հայաստանի ապրիլ ամսվա տնտեսական զարգացման ամփոփագիրըԻսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի արձանը Լիբանանում վնասելու համարՌԴ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել հակամարտության կարգավորման համար. ՊեսկովՆԳՆ-ն՝ 2026 թվականի լավագույն գործատուների շարքում․ Արփինե Սարգսյանը հետևել է Career City Fest փառատոնի ընթացքինԻրանի նախագահը հայտարարել է ԱՄՆ-ի նկատմամբ անվստահության մասինՄիջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. ԼավրովՎեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքերԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հյուրընկալվել է ԿԸՀ-ումՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստԱդրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համարՌուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականըՄաքրվել են Գեղարքունիքի մարզի հուշարձանների և տեսարժան վայրերի տարածքներըԱպօրինի զենք-զինամթերքի հանձնումներ՝ Ոստիկանության գվարդիայի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքումՎթարային ջրանջատում Արմավիրի և Տավուշի մարզերումՎարչապետը ներկա է եղել Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանըԹրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակՈչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակը․ ՍԱՏՄԱռևտրային նավի վրա հարձակումը բացահայտ ագրեսիա է. Իրանի ԱԳՆՀայաստանում ձևավորվել են ֆրանսերենի խթանման ինստիտուցիոնալ հիմքերԻրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլինՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստինՀՀ ՊՊԾ-ում անցկացվել է 2026-ի բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների վիճակահանությունը«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքով արգելված իրերը ներնետումը կանխվել էՊատերազմը ձեռնտու չէ ոչ մեկին. ՓեզեշքիանՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 20-ըՈրդուն բանակից ազատելու փորձ՝ կեղծ ՄՌՏ-ովՊապիկյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության հարցերՎերահսկողության արդյունքում հանրային տրանսպորտում վճարումներն աճել են մոտ 30 տոկոսովԱպրիլից բարձրացել են շտապօգնության անձնակազմի աշխատավարձերըՈւկրաինան սպառազինության և դրոնների արտահանման համաձայնագրեր է կնքել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ և Կատարի հետՀՀ ԱԳ փոխնախարարը թուրքական լրատվամիջոցներին հարցազրույց է տվել. անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին

Բաքվի ցինիկ եւ լկտի պատասխանը կարող է նվերի վերածվել մեզ համար

Աշխարհաքաղաքականությունը մի կողմ, առանձին ազգերի, ժողովուրդների մտածողությունն ու հատկանիշները մի կողմ: Ադրբեջանցուն լավ ճանաչողները վստահ էին, որ Իլհամ Ալիեւը չի կարող իրեն զսպել, եւ չի կարող հերթական անգամ չկատարել Անկարայից եկող հրահանգները, եւ օգտվելով Ուկրաինայում ընթացող պատերազմական գործողություններից, չի փորձի բարելավել դիրքերն Արցախում, միաժամանակ շանտաժի ենթարկելով Ռուսաստանին՝ դնելով նոր պահանջներ:

Թուրքերն ու ադրբեջանցիներն իրենց բնորոշ այս գծի պատճառով շատ են տուժել, բայց եղել է, որ նաեւ շահել են: Տուժել են, երբ հակառակ կողմում միտք է եղել, համախմբված եւ վճռական գործողություններ, շահել են, երբ հակառակ կողմը ոչինչ չի արել կամ հույսը դրել է միայն այլ ուժերի, բայց ոչ իր վրա:

Այն, որ Արցախում մարտի 8-ից սկսած ադրբեջանցիների գործողություններն առաջին հերթին ուղղված են ոչ թե Արցախի Հանրապետությանը, այլ Ռուսաստանի Դաշնությանը՝ ակնհայտ էր: Բաքուն մի կրակոցով ցանկանում է երկու նախաստակ սպանել՝ Արցախը վերջնականապես զրկել հայ բնակչությունից, միաժամանակ դուրս մղել Հարավային Կովկասից Ռուսաստանին: Իհարկե, վերջին միամիտը պետք է լինել, չհասկանալու համար, որ այս գործողություններն ուղղորդվում են Անկարայից, իսկ նրանցն էլ այն կենտրոնից, որն այսօր խնդիր է դրել թուլացնել եւ խեղդել ռուսաստանյան պետությունը:

Ռուսաստանում այս ամենը հասկացան եւ հանդես եկան ավելի քան պարզ հայտարարությամբ, որն ուղղված էր եւ Բաքվին, եւ Անկարային: Կրեմլից ադրբեջանցիներին եւ թուրքերին մեսիջ ուղարկեցին. մենք քաջատեղյակ ենք, որ ձեր գործողություններն ուղղված են նախ եւ առաջ Ռուսաստանի դեմ:

Թուրքիան իր դեմքով խուսափում է Ռուսաստանի դեմ որեւէ գործողություն իրականացնելուց, անգամ փորձում է ստանձնել միջնորդի դեր, միաժամանակ Ադրբեջանին որպես գործիք օգտագործում՝ Մոսկվային հարվածելով թիկունքից:

Այս ամենը տեսնում են Մոսկվայում, եւ Ուկրաինայում պատերազմական գործողության ավարտից հետո թուրքերն ու ադրբեջանցիներն անպայման պետք է բացատրություններ տան, եւ ոչ միայն: Ու այստեղ կրկին հարց է առաջանում՝ իսկ դրանից ի՞նչ ենք շահելու մենք: Իհարկե, մենք կկարողանանք մեծ օգուտ քաղել, եթե Հայաստանում ունենանք իշխանություն, որը հանդես չի գա վախի դիրքերից, որը կհասկանա եւ կգիտակցի, թե որն է Հայաստանի իրական շահը, որը չի հրաժարվի Արցախից եւ նրա անվտանգության երաշխավորությունից, որը խաղաղության դարաշրջան չի բացի մի երկրի հետ, որը չի թաքցնում, որ իր նպատակն Արցախը ոչնչացումն է, վերացումը:

Իրավիճակն ավելի լավ հասկանալու համար ոչ այնքան ուսումնասիրության է արժանի Արցախում կատարվող իրադարձությունների վերավերյալ ՌԴ պաշտպանության նախարարության եւ արտգործնախարարության հայտարարությունները, որքան դրան հաջորդած ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարությունը:

Ստիպելով Ադրբեջանին անել նման հայտարարություն, Թուրքիան պարզապես այրեց իր հովանավորյալ երկրին: Արդրբեջանը վառվեց:

Միայն այն, որ Ադրբեջանը համարձակվել է նման տոնով պատասխանել, անգամ դասեր տալ Կրեմլին, պաշտոնական Բաքվի համար ծանր, մեղմ ասած, ծանր հետեւանքներ են ունենալու, անկախ Արցախի խնդրից եւ հայ-ռուսաստանյան հարաբերություններից:

Ավելին, Ադրբեջանն իր այս հայտարարությամբ ոչ միայն պատասխանեց, հակադարձեց, դեմ դուրս եկավ Ռուսաստանին, այլ նաեւ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրներին՝ ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, կոչ անելով այլեւս չօգտագործել Լեռնային Ղարաբաղ տերմինը, քանի որ այն այլեւս գոյություն չունի:

Դժվար է ասել, թե ինչ հաշվարկներով առաջնորդվեցին Թուրքիան եւ Ադրբեջանը գնալով այս քայլին, բայց այսքան ցինիկաբար, այսքան լկտիաբար ամբողջ աշխարհի առաջ հայտարարել, որ նպատակը Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի ոչնչացումն է, իր հայ բնիկ բնակչությամբ, առնվազն արկածախնդրություն էր:

Նորմալ իշխանություն ունենալու դեպքում մենք Ադրբեջանի հայտարարությունը պետք է բռնեինք եւ թափահարելով շարժվեինք առաջ: Մենք արդեն այս րոպեից, այս վայրկյանից պետք է Ուկրաինայով ամբողջովին տարված աշխարհին հանգամանորեն բացատրենք, թե որն է Ադրբեջանի նպատակը, օգտագործելով հենց նույն Ադրբեջանի վերոհիշյալ հայտարարությունը:

Ամփոփելով մեկ անգամ եւս ընդգծենք, որ Ադրբեջանը՝ Թուրքիայի հանձնարարությամբ ոչ միայն դասեր տվեց, նկատողություն արեց Ռուսաստանին, այլ նաեւ նույն Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային ասաց՝ իմ նպատակը Արցախի հարցի լուծումը չէր եւ չէ, այլ Արցախի եւ այնտեղ ապրող հայ ժողովրդի բնջանջումը, հայկական բոլոր պատմաճարտարապետական կոթողների վերացումը կամ աղվանացումը:

Եթե մենք այս ամենից չօգտվենք, ուրեմն...

Գեղամ Նազարյան

ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցություն