Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նոր էլեկտրական ամենագնաց Volvo EX50 Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Բանակի կրճատումը և Ուկրաինայի չեզոքությունը քննարկման ենթակա չեն Իսլանդիայում  հարցվածների 71%-ը տանը հիմնականում օգտագործում է Smart TV Ջրային կոմիտեի նախագահը և Չեխիայի ՇՄ փոխնախարարը քննարկել են ջրային ենթակառուցվածքների արդիականացման հնարավորությունները Ոսկե գնդակ-2026-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոնդոնի London Palladium թատրոնում Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս Ես չքնեցի, բայց փոխարենը հաղթեցի նրանց թիմին Հունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր (տեսանյութ) «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տիրապետմանն է վերադարձվել Ջրվեժ համայնքում գտնվող 5000 քմ մակերեսով հողատարածքը Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրանցել է փայլուն արդյունք Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Նոր էլեկտրական ամենագնաց Volvo EX50Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԲանակի կրճատումը և Ուկրաինայի չեզոքությունը քննարկման ենթակա չենԻսլանդիայում  հարցվածների 71%-ը տանը հիմնականում օգտագործում է Smart TVՋրային կոմիտեի նախագահը և Չեխիայի ՇՄ փոխնախարարը քննարկել են ջրային ենթակառուցվածքների արդիականացման հնարավորություններըՈսկե գնդակ-2026-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոնդոնի London Palladium թատրոնումԱրարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնասԵս չքնեցի, բայց փոխարենը հաղթեցի նրանց թիմինՀունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր (տեսանյութ)«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տիրապետմանն է վերադարձվել Ջրվեժ համայնքում գտնվող 5000 քմ մակերեսով հողատարածքըՀայաստանի տղամարդկանց հավաքականը գրանցել է փայլուն արդյունքԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՎայոց ձորի մարզի պարեկները հայտնաբերել են Վերնաշեն գյուղի բնակչի մեքենան գողացած տղամարդունՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարելՀրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհըԵրկուստեք կարևորվել են Երևանի և Լիոնի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները«Քաղաքային կենսաբազմազանության գոտու» վաղվա՝ հոկտեմբերի 27-ի ծրագրին։ Երևանի 2750-ամյակի այգի Երևանի խանութներում հայտնաբերվել են վարչական իրավախախտման դեպքեր (տեսանյութ)Կարեն Ասլանյանը ԱԱ եզրափակչում է (տեսանյութ)Հերի՛ք եղավ, կերան կյանքներս, թող գնան սև ցուցակ, խզեք պայմանագիրը. ԱվինյանՕպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահըԳեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, իսկ քարերը՝ թափվելԱրմավիրի դատարանից կալանավոր է փախելԻնչ է փոխվելու Արցախից տեղահանվածների բնակապահովման ծրագրում. նախարարը մանրամասնել է (տեսանյութ)Երթևեկության կանոնների խախտումը չի կարող անհետևանք և անվճար լինել․ Արփինե ՍարգսյանDeepal-ը վրաերթի է ենթարկել տատին ու թոռանը, ապա բախվել կայանված Mercedes-ին, վերջինա էլ՝ Nissan Tiida-ինԻնչպես են աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանի դուստրերը հուզվում եւ ուրախանում հայրիկի հաղթանակով (տեսանյութ)Եռակողմ բանակցությունների վերսկսումը չի ենթադրում ռազմական գործողությունների դադարեցում. ՊեսկովԷրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտովԱրփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպինՔաղաքային կառավարումը բնության և կլիմայի ոլորտումԱռկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծՆԳ նախարարը մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովինԵրգը հանուն առողջ սերնդիՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդիՆրանից ավելի շատ գոլեր խփել են միայն Ռոնալդուն և ԲենզեմանՍա հրաշալի հանդիպում էր և փառահեղ հաղթանակՌեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր ՖլիկՈւկրաինայի հարվածները չեն ազդել համաշխարհային գների վրաՀնդկաստանը դարձել է պրիմատների ապօրինի առևտրի կարևոր ուղղություններից մեկըԵրևանում և շրջանների մեծ մասում առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրևՀՀ ԱԳՄԱ նախարարի բացման խոսքը COP17-ի «Բիզնես և կենսաբազմազանություն» խորագրով ֆորումին (տեսանյութ)Արձանագրվել է ընտրակաշառքի մեկ դեպք․ ՆԳ նախարարԵրկու անձնագրերն իրար հետ բովանդակային որևէ աղերս չունենՌուսաստանից ժամանած քաղաքացիների շրջանում ձերբակալություններ են եղել․ Արփինե ՍարգսյանՆարեի առաջին հարցազրույցը մանկական Եվրատեսիլում հաղթելուց հետո (տեսանյութ)ԿԳՄՍՆ հերթական գործակարգավարական խորհրդակցություն Դրական եզրակացություն՝ ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրական փաթեթինԱրսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբԲնակարանային գողությամբ զբաղվող մեծաթիվ խմբեր ենք բացահայտել. ՆԳ նախարար
Վերլուծական

Հատակում ենք, մեզնից գարշահոտություն է փչում

Երեկ ամբողջ օրը Հայաստանում ամենատարածված նկարը անհետ կորած որդուն փնտրող հոր լուսանկարն էր, որի հագուստից քաշում էր ոստիկանը: Անհետ կորած զինվորի հայրը իր որդուն է ուզում, գոնե իր որդու մարմինը: Լրագրողները, հանրությունը փորձում է հասկանալ, թե նա ինչ է ասում: Մի փորձեք. Չեք հասկանա: Նայեք նրա աչքերին: Միայն նայեք նրա աչքերին ու ամեն ինչ կհասկանաք: Նրան լսելու կարիք չկա:

Մի քննադատեք, անիծեք նաեւ անհետ կորած զինվորի հոր հագուստից քաշող ոստիկանին: Մի դատեք նրան, քանի որ նա չի հասկանում, թե ինչ է անում: հավատացեք, նա ավելի շատ տուժած է, քան իր որդուն հոկտեմբերի 12-ից փնտրող այս մարդը: Որդուն փնտրող մարդն իր հոգին ու խիղճը չի կորցրել, իսկ ոստիկանը՝ անհեթեթ հրաման կատարող ոստիկանը՝ կորցրել է:

Նայեք զինվորի հոր լուսանկարին, իսկ հետո կարդացեք թե ինչ է ճամարտակում նիկոլի նորանշանակ օգնականը, որը քնած էր, արթնացավ զանգից, դարձավ վարչապետի օգնական, իսկ հիմա գտնվելով հատակում, չի հասկանում, թե ինչ է դուրս տալիս, չի հասկանում, որ շուտով իր անհեթեթ մտքերի համար պատասխան է տալու: Նա, որ ասում է, թե թող անհետ կորած զինվորների հայրերը գտնեն իրենց որդիներին որ հետ ֆեյերվերկ անենք, սենսացիա անենք, հատակում է այնպես, ինչպես անհետ կորած զինվորի հոր հագուստից քաշող ոստիկանը, բայց նրանցից ավելի խորհ հատակում են ոստիկանապետը, որը նման հրահանգներ է տալիս եւ նիկոլը, որը երկիրը հասցրեց այս վիճակին:

Երկիրը մի մեծ խելագարանոց է հիշեցնում: Գերիների ծնողները ճանապարհ են փակում, բայց լրագրողներին կոչ անում չլուսաբանել, այդպես էլ չհասկանալով, որ իրենց արածը ոչինչ է, եթե ակցիան չլուսաբանվի: Նրանց եւս մի դատեք, քանի որ երկիրը մի մեծ խելագարանոց է: Նախարարները, հատակում գտնվող նախարարներն իրար հերթ չտալով տափակություններ են դուրս տալիս, մենիմ ադընընական պատգամավորները մանեւրում են ցինիզմի ու տափակության սահմանին, բոլորը գոռում են, բղավում են, իսկ երկիրը սուզվում է ջրի հատակը:

Անհնար է չխելագարվել այս երկրում: Անհնար է պահպանել հավասարակշռությունը մի երկրում, որտեղ վարչապետն այնքան ստոր է, այնքան անինքնասեր, այնքան ցածրակարգ, որ համառորեն հրաժարական չի տալիս, երկիրը ավելի ու ավելի խորը անդունդ նետելով:

Անհետ կորածների ծնողները չպետք է փողոց դուրս գային: Նրանց հարցերը պետք է պետությունն արագ կարգավորեր: Ականջներով աթոռից կառչածը պետք է գոնե ֆայմեր, որ պետք է ֆիքսվեր, որ գերիները բոլորը բոլորի դիմաց վերադարձվում են երկու շաբաթվա կամ գոնե մեկ ամսվա ընթացքում:

Նիկոլը պետությունը մատնել է անգործության: Երկրում այն ինչ այսօր կատարվում է նիկոլի անմիտ կամ դիտավորյալ քայլերի, գործողությունների հետեւանքներն են: Մենք ամեն օր ավելի ծանր վիճակում ենք հայտնվելու, քանի որ պատժվում ենք ստահակին վարչապետի պաշտոնում թողնելու համար:

Մենք բոլորս հատակում ենք, մեզնից, անխտիր բոլորիցս գարշահոտ է փչում, քանի որ վարչապետի պաշտոնում հանդուրժում ենք նիկոլին, քանի որ զոհված զինվորի, անհետ կորած զինվորի, գերի ընկած զինվորի հորն ու մորը թույլ ենք տալիս փողոց դուրս գալ եւ աղաղակել իրենց խնդիրների մասին, մինչդեռ այդ մարդկանց պետք է շրջապատեինք գորովանքով, իսկ հարկ եղած դեպքում այս կամ այն խնդիրը բարձրաձայնելու համար փողոց պետք է դուրս գային նրանք, ովքեր ընտանիքում հրաշքով կորուստ չեն ունեցել:

Պետության առանձնատները՝ պետության պաշտպաններին նախաձեռնության նպատակներից մեկն էլ հենց այս է, որ անհետ կորած, զոհված զինվորների ծնողները բարձրակարգ հոգեբանական օգնություն ստանան, եւ ոչ թե խելագարված այս նախարարությունից մյուսը վազեն, այս փողոցից մյուս հրապարակը, իսկ ցինիկ եւ ցածրակարգ նախարարներն ու այլ պաշտոնյաները նրանց տարատեսակ սուտ եւ կեղծ խոստումներ տան:

Մի օր էլ, եթե այս մղձավանջը շարունակվի, փողոց են դուրս գալու, ճանապարհներ փակելու, կառավարական առանձնատները շրջափակելու, երկու անցանկալի ընտանիքներին այնտեղից հեռացնելու վիրավոր, բժշկական օգնության կարիք ունեցող հազարավոր զինծառայողների ծնողները, կանայք, քույրերը, եղբայրները, ընկերները, դասընկերներն ու դասընկերուհիները, ուսուցիչներն ու դասախոսները եւ հենց բժիշկները:

Հասկացեք, մենք ամեն օր ավելի ծանր վիճակում ենք հայտնվելու, ամեն օր երկիրն ավելի ու ավելի է հիշեցնելու խենթանոց, խելագարանոց, քանի դեռ նիկոլը վարչապետ է, քանի դեռ մենք ժամանակ ենք վատնում անգետներին համոզելու համար, թե նիկոլն ինչ հրեշ է եւ ինչ բերեց մեր երկրի գլխին կամ ժամանակ ենք վատնում ժեխին բացատրելու համար, որ Արցախը պլան չէր, որ նախկիները գցել էին նիկոլի գրպանը, որ հետ գլխին սարքեին:

Մենք բոլորս հատակում ենք: մենք բոլորս ամեն օր խայտառակ ենք լինում: նայեք բոլորդ ձեզ կողքից, փորձեք նայել ու կամաչեք: Մենք հատակում ենք, մեզնից գարշահոտ է փչում, բայց մենք արդեն այդ ամենը չենք գիտակցում: Հայաստանի եւ մեր բոլորի մաքրումը պետք է սկսել գերագույն գլխավոր գարշահոտի հեռացումով։ Ուրիշ ճանապարհ չկա։

Գեղամ Նազարյան

Top-News.am