ACBA-Credit Agricole բանկն իր օրենքներն ունի՞. բաց նամակ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին
Խմբագրություն է դիմել մի քաղաքացի, որի տվյալները մեզ մոտ են, հետեւյալ իրավիճակի նկարագրությամբ։
Երեկ նա այցելել է Տերյան—Սայաթ-Նովա խաչմերուկում գտնվող «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ Ագրիկոլե» բանկի մասնճայուղ, որի հաճախորդն է հանդիսանում եւ ցանկացել իր քարտային հաշվին գումար մուտքագրել։ Քաղաքացին տվել է 500 եվրոյանոց թղթադրամ եւ ստացել հետեւյալ մերժումը. «Մեր բանկը 500 եվրոյանոց թղթադրամ չի վերցնում»։
Քաղաքացին ասել է, որ ինքն այդ բանկի հաճախորդ է եւ չի բացառվում, որ այդ թղթադրամն ամիսներ առաջ հենց բանկից ստացած լիներ։ Նրան բանկի աշխատակիցը պատասխանել է, թե հնարավոր է, բայց դա ամիսներ առաջ էր, իսկ հիմա ունենք ներքին հրահանգ նման թղթադրամներ չվերցնել։
Նա հարցրել է, թե ինչպես կարող է բանկը նման որոշում կայացնել, ի՞նչ է բանկն իր օրենքներով է առաջնորդվում։ Բանկի աշխատակիցը պատասխանել է. այո, մենք ունենք նման հրահանգ։
Քաղաքացին պահանջել է, որ իրեն գրավոր ներկայացնեն մերժումը, որից հետո նրան ուղեկցել են այլ աշխատակցի մոտ, որը կրկնել է միայն նախորդ աշխատակցի բառերը, ավելացնելով, թե գրավոր մերժման համար պետք է դիմել միայն կառավարչին։
Հարգելի պրն Ջավադյան, արդյոք, Հայաստանում գործող բանկի կառավարիչները կամ այլ աշխատակիցներ իրավունք ունե՞ն սեփական հայեցողությամբ որոշել, թե որ արժույթի եւ որ թղթադրամները կարող են վերցնել, իսկ որը՝ ոչ։ Չէ որ դրանք գտնվում են օրինական շրջանառության մեջ։
Այդ տրամաբանությամբ մեկ օր էլ կարող են ներքին հրահանգով չվերցնել, ասենք, 100 ԱՄՆ դոլարանոց թղթադրամները կամ 50 000-անոց դրամները։
Ի դեպ, քաղաքացին պնդել է, որ բանկն առավելագույնը կարող է ստուգել թղթադրամի իսկությունը, եւ որեւէ կասկած ունենալուց հետո միայն հնարավոր են հարցեր ծագել։ Ինչին ի պատասխան ասել են. կարող է ապարատներն էլ սխալվեն։
Ընդունենք, որ սա ավելի շատ նման է «գյուղի կասսայի» աշխատաոճին, քան եվրոպական կապիտալով ՀՀ տարածքում եւ օրենսդրությամբ գործող բանկի։
Մենք ակնկալում են հստակ գնահատական Կենտրոնական բանկից եւ հստակ պարզաբանում ACBA բանկից. Ունեն, արդյո՞ք, նրանք իրավունք, բանկի հաճախորդ, ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացուն նման պատասխան տալը։
Հ. Գ. Խմբագրության կողմից ավելացնեմ, որ այսօրվանից մեր կամավորները սկսելու են «թեստավորել» ACBA-ի մասնաճյուղերը եւ փաստեր հավաքել, թե ինչ այլ ներքին հրահանգներ են գործում նշված բանկում։ Այդ փաստերը մենք անպայման կներկայացնենք հանրությանը։
Գեղամ Նազարյան
Tоp-News.am
Գլխավոր խմբագիր
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ինչու Սպերցյանը չտեղափոխվեց Պորտու
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Աջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1-1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից․ Գևորգ Պապոյան...
Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են շարունակել քննարկումները հայկական երկաթուղու կոնցեսիոն կառա...
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը բնականոն գործում է և շարունակելու է գործել. Փաշին...
«Նոայի» դարպասապահը նվաճել է ֆուտբոլի աշխարհի առաջնության (Մունդիալի) ուղեգիր
Թրամփը հերթական անգամ թիրախավորել է Մակրոնին՝ հեգնանքով խոսելով նրա անձնական կյանքի մասին
Ծանր վիրավորվել է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ բանակցողը