Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարության որոշումը միտված է դպրոցաշինության ծրագրերի շարունակականության ապահովմանը Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն. ՀՖՖ-ն հերքում է տարածվող լուրերը Երկրորդ սերնդի մոլորակ Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման նոր չափանիշներ և կարգավորումներ Ուսումնական հաստատությունների անելիքներին զուգահեռ շատ կարևոր է նաև գրադարանների դերը Ուկրաինան հարվածել է Ռյազանում Յանդեքսի տվյալների կենտրոնին Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով Էնն Քարսոնը՝ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Թուրքմենբաշիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը (տեսանյութ) Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը Թուրքմենստանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սերդար Բերդիմուհամեդովի հանդիպումը

Կառավարության որոշումը միտված է դպրոցաշինության ծրագրերի շարունակականության ապահովմանը Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնումԵղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն. ՀՖՖ-ն հերքում է տարածվող լուրերըԵրկրորդ սերնդի մոլորակՕրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման նոր չափանիշներ և կարգավորումներՈւսումնական հաստատությունների անելիքներին զուգահեռ շատ կարևոր է նաև գրադարանների դերըՈւկրաինան հարվածել է Ռյազանում Յանդեքսի տվյալների կենտրոնինFirebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. ՇևցովԷնն Քարսոնը՝ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրԹուրքմենբաշիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը (տեսանյութ)Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունըԹուրքմենստանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սերդար Բերդիմուհամեդովի հանդիպումըԼա լիգայի ղեկավարությունը խիստ վերահսկողություն և ստուգումներ է իրականացնումԳութանասար հրաբխի Սև պատ կոչվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱջափնյակում սպանության գործով հետախուզվողը ձերբակալվել է ՎրաստանումԳորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերՏոկաևն առաջարկել է քննարկել «Թրամփի ուղու» ինտեգրումը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղունՄեքսիկայում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել շոուի ժամանակ Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրանոս գյուղում  նախատեսված է  արտաքին լուսավորության ցանցի կառուցումԵրեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպԴիվանագիտական սկանդալից հետո Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանինԲողոքի ակցիաները Իսպանիայում շարունակվում են Նիկոլ Փաշինյանին Թուրքմենստանում դիմավորել է փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովը (տեսանյութ)Կիևի և Բուդապեշտի միջև հարաբերությունների ջերմացման ազդանշաններ կանԴատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի վրաՍաուդյան Արաբիայի օդային տարածքը դարձել է Եմենի ռազմական գործողությունների բաց թատերաբեմԲիզնես կապերի վերականգնումը կարող է նպաստել խաղաղության հաստատմանըԵկեղեցին ինքը պետք է ընդունի իր բարեվարքության կանոններըՀանդիպում Բելգիայի առևտրի պալատի գործարարների հետՄանչեսթեր Սիթին կազմի ընդհանուր արժեքով հավասարվել է Մադրիդի ՌեալինԱՀԿ-ն չի հաստատել ՌԴ-ում ժանտախտի նոր դեպքերի առկայությունըԱրհեստական բանականություն և խորը տեխնոլոգիաներ․ հետազոտությունից մինչև լայնածավալ նորարարությունԱռաջարկվում է տարկետում ստացած քաղաքացիների համար սահմանել զորակոչի ենթակա լինելու 32 տարեկան շեմըՀայաստանը կարևորում է Վրաստանի մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի խաղերինԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստՌԴ Իրկուտսկի մարզից ՀՀ ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների համաձայնեցման հանձնաժողով կստեղծվիՇրջայց Թումո լաբերումՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովինԼցակայանում բացահայտվել են խախտումներՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնության քվոտայի մնացորդըԳեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3240 քմ մակերեսով 2 հողատարածքՄեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսության աշխատակիցների մեծ մասը հեռանալու է Արևելյան ԵրուսաղեմիցԵրեխայի ծննդյան կապակցությամբ հիփոթեքի մարման աջակցությունը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամԹբիլիսիի օպերայի և բալետի պետական թատրոնում կայացավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգը Թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց ձերբակալել են Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը ցուցահանդեսը՝ Թբիլիսիում (ֆոտոշարք)Ռուսական երկաթուղիների նախագահը կժամանի Հայաստան, քննարկում կունենանք. ՓաշինյանԽնդիրներ են արձանագրվել Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնումԻրանը և Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով տարանցման անվտանգ երթուղիները

Իջեւանյան դեպքերը եւ Նիկոլ Փաշինյանի անկեղծության պահը

Ցինիզմը լավ է, անգամ հասկանալի՝ որոշակի սահմանների մեջ: Երբ ցինիզմը դուրս է գալիս սահմաններից, վերածվում է անհամության, վերածվում է լպիրշության: Երբ իշխանությունը հայտարարում է, թե մենք կարող էինք փողոց փակել, իսկ դուք՝ ոչ, երբ ասում է, թե մենք կարող էինք դուռ ջարդել, իսկ դուք՝ ոչ, ամեն ինչ անհամանում է եւ վերածվում աբսուրդի թատրոնի: 

Գուցե խորհրդանշական է, որ փայտահատների բողոքի գործողությունը ճնշելուց հետո Նիկոլ Փաշինյանը Իջեւանի կենտրոնում փոքրիկ ռազմական շքերթ անցկացրեց՝ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի ղեկավարությամբ: Այդ շքերթը տեսան իջեւանցիները, տեսան արարատցիներն ու սիսիանցիները, մեղրեցիներն ու նոյեմբերյանցիները, տեսան երեւանցիները եւ որոշակի հետեւություններ արեցին;

ՀՀ քաղաքացին լսեց վարչապետին, որը ոստիկանությանը հանձնարարում էր ձերբակալել կոնկրետ թվով մարդկանց: Հայաստանը տեսավ, որ այդ հանձնարարականից հետո մտան իջեւանցիներիչ տները կեսգիշերն անց, լուսադեմից առաջ եւ երեխաների ներկայությամբ, ստորացնելով մարդուն, կիսամերկ բերման ենթարկեցին:

Եւ սա այն մարդու իշխանության օրոք, որը խոստանում էր պահպանել մարդու իրավունքները, լսել մարդուն, Հայաստանը դարձնել ժողովրդավարական, որը իշխանության էր եկել փողոց փակելով, դուռ կոտրելով, կամուրջ գրավելով: 

Իջեւանցիներն ասում են, թե ի՞նչ երեսով է հիմա Նիկոլը տուն գալու: Ասում են փայտը հեչ, առանց փայտ կտրելու էլ մի կերպ յոլա կգնանք, ծայրահեղ դեպքում խոպան կգնանք, բայց Նիկոլը մեզ ծեծելուց, ջարդելուց, վիրավորելուց հետո ինչպես է տուն գալու, ինչպես է մեր աքերին նայելու, ինչպես է հարեւանի տղաների աչքերին նայելու:

Իջեւանում եւ Հայաստանի շատ ու շատ քաղաքներում Նիկոլ Փաշինյանին այսօր չեն հասկանում: Իջեւանցիների փոքրաթիվ ցույցը, ոստիկանների հետ փոքրիկ բախումը ուռճացվեց եւ մեծ պատմության վերածվեց, այն դեպքում, երբ նույն Նիկոլ Փաշինյանը մոտ տասը տարի առաջ, մարտի 1-ի դեպքերի ժամանակ կոչ էր անում զինվել, իսկ հոգին փառավորվում էր, որ իրավապահներից վահաններ էին խլում:

Այսպես չի կարող լինել: Վարչապետը այսօր, երբ դատապարտում է ոստիկանների նկատմամբ ուժի կիրառումը, դրանից առաջ պետք է ներողություն խնդրի բոլորից, եւ հատկապես մարտի մեկի զոհերի ծնողներից եւ հարազատներից ու հայտարարի, թե դատապարտում է նաեւ 2008թ. մարտի մեկին արած հենց իր հայտարարությունները: Առանց այս ներողության, իսկապես անհասականլի է մի խումբ իջեւանցիներին ազատությունից զրկելու նրա վճռականությունը:

Ժողովուրդը, ՀՀ քաղաքացին չի հասկանա նրան, ով ասում է, թե ինձ կարելի էր, իսկ ձեզ՝ ոչ: Իջեւանցին, վանաձորցին, գյումրեցին նրան չեն հասկանա: Չեն հասկանա եւ չեն հասկանում:

Հիմա Իջեւանում ժողովուրդը մտածում է, թե ինչո՞ւ հիմա չի կարելի փակել Հայաստան-Վրաստան գլխավոր մայրուղին, իսկ մեկ տարի առաջ ոչ միայն կարելի էր, այլ ողջունելի: Մտածում են եւ չեն հասկանում:

Իջեւանցին մտորում է, թե ինչու իրենց նկատմամբ այսքան դաժան վարվեց վարչապետ Փաշինյանը, որը մեկ տարի առաջ փորձում էր անցնել ոստիկանական փշալարերի վրայով, ռադիոտուն էր գրավում, գնացքների աշխատանքը կասեցնում, տասը տարի առաջ կոչ անում զինվել ոստիկանների դեմ կռվի համար, իսկ հիմա մի բուռ իջեւանցիների ինքնապաշտպանությունը որակում է ծանր հանցագործություն:

Վարչապետը պետք է կողմնորոշվի: Վարչապետը պետք է բաց տեքստով խոսի հանրության հետ: Նա պետք է հայտարարի, որ ինքը 2008թ. մարտի 1-ին սխալ է վարվել, ոչ ճիշտ հայտարարություններ եւ հակաօրինական կոչեր արել կամ չգնա այդ քայլին, բայց նաեւ հայտարարի, որ ճիշտ են վարվել ոստիկաններին հարվածած իջեւանցիները եւ իրավապահ համակարգին կոչ անի ազատ արձակել նրանց, որից հետո նրանց արագ տարբեր պաշտոններ մվիրի:

Վահրամ Գեւորգյան

Top-News.am