«Ամեն ծախած զինվորի կյանքի համար պատասխան եք տալու․․․»․ Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով ստեղծված ներքաղաքական իրավիճակին։ Նա գրել է․
Ինձնից արվեստագետի հանդուրժողականություն չսպասեք: Ունակ եք` լռեցրեք ինձ: Ոչ` լսեք:
Ամեն ԾԱԽԱԾ զինվորի կյանքի համար պատասխան եք տալու:
նիկոլաժեխ` դու ինձ հետաքրքիր չես: Քո կյանքով կապրես, սերիալներդ կնայես ու նիկոլիդ կկարոտես:
Հանրահայտ դեմքեր, որ կոչեր էիք անում գնալ զոհվել արդեն իսկ ծախած կռվում: Նկարվողներ ու նկարողներ` ոնց եք ձեզ զգում? Ինչ որ մեկը ոգեշնչվեց ձեր խոսքերից ու գնաց: Գնաց, չիմանալով, որ իրեն արդեն դավաճանել են: Գնաց` ու արդեն չկա:
Չգիտեիք` հավատում եմ: Իսկ հիմա գիտե՞ք։
Ձեզնից ոմանք արտահայտվեցին ու պարզ հնչեցրին իրենց դիրքորոշումը` հարգում եմ: Բայց կան մարդիկ, ովքեր մինչ օրս լուռ են:
Կիսալղոզածը այլևս չի անցնում` այսպիսի ժամանակներ են: Կամ աջակցում եք նիկոլին, կամ պահանջում նրա հրաժարականը: Երրորդ տարբերակը շատ հեռվացել է բարոյական համարվելուց:
Գեներալներ բարձրաստիճան: Դե եթե դուք էլ եք շարունակում լռել` որն է ձեր ուսադիրների արժեքը?
Բարոյական աջակցությունը հաճելի երևույթ է` բայց կենսագրությունը չի մաքրում:
Տղերք` ներեք: Ինձ էլ ներեք: Ես էլ կռվի օրերին հասկացել եմ ու չեմ խոսել: Բայց խոսում եմ հիմա»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին