Միանում եմ ոստիկանությունում ծառայությունը դադարեցնելու վերաբերյալ գործընկերներիս որոշմանը. Դավիթ Մարտիրոսյան
Հետեւելով պատվախնդիր ներքին ձայնիս՝ միանում եմ ոստիկանությունում ծառայությունը դադարեցնելու վերաբերյալ գործընկերներիս որոշմանն ու ներկայացնում եմ սեփական զեկուցագիրս։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ոստիկանության մայոր, ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Դավիթ Մարտիրոսյանը:
Անշուշտ, բարդ որոշում է, սակայն սա որոշում չէ լոկ ինձ համար, այս որոշումս հանուն բոլորիս է, հանուն մեր պետության։ Պատեհապաշտություն, աթոռակռիվ, պաշտոնամոլություն, նյութապաշտություն՝ միթե այս ամենը կարող է գերակշռել սերն ու պարտավորությունն առ սեփական ժողովուրդն ու հայրենիքն, ինչպե՞ս կարող է ցանկացած շահ առավել ծանրակշիռ լինել, քան սպայի երդումն ու արժանապատվությունը. պատիվ ունե՛մ՝ չափազանց պատասխանատու այս խոսքն էլ հենց մղեց ինձ ու ընկերներիս առաջնագիծ, կռվեցինք ոչ թե մեզ, այլ բոլորիս համար, կռվեցինք ոչ թե անձնական շահի, փողի, պաշտոնի, այլ ազատության ու արժանապատվության համար, բայց եղավ այն, ինչ եղավ ... Ես հայրենասեր եմ, պետականամետ եմ ու չեմ կարող հանդուրժել, համակերպվել այս իրականությանը։
Համածառայակիցնե՛ր, տիկնայք եւ պարոնայք ոստիկաննե՛ր, լավ մտածե՜ք, ո՞րն է կոչումը մեր, ո՞րն է նպատակը, ի՞նչն է առաջնային, ինչը՝ երկրորդական, իրավացի եք՝ պետական շահն ամենից է վեր, ուստի ես եւս լքում եմ մեր շարքերը, քանզի անկարող եմ այլեւս ծառայել այդ շահին, իսկ որեւէ այլ շահ նման իրավիճակում ինձ համար ոչինչ է:
Ցավակցում եմ ընկած գործընկերներիս եւ բոլոր Տղերքի հարազատներին, խոնարհու՜մս։ Աստված հոգիներդ լույս դարձնի եւ պահապան լինի մեր պետությանն ու ժողովրդին»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների