Այս քարտեզները փաթեթավորված ուղարկում եմ Ալիեւին. Արմեն Ամիրյան
Ալիեւյան զառանցանքը սահմաններ չունի. Քոչվորների ցեղապետը պատերազմում դավաճանների մատնությամբ տարած հաղթանակով շատ է ոգեւորվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը, ով նաեւ պատմական քարտեզներ է հրպարակել::
Նա, մասնավորապես, նշել է. «Այո, կարողացաք ցավեցնել: Հայաստանի պորտալարից պոկեցիք ու հոշոտեցիք մեր զավակներին...
Թափված արյունը ձեզ համար մահաբեր թույն է դառնալու:
Որքան էլ որ տոնեք դավաճանության արդյունքում տարած հաղթանակը, որքան էլ հոխորտաք, որ Զանգեզուրը, Սեւանն ու Երեւանը ձերն են, միեւնույն է ադրբեջանը 100 տարվա պատմություն ունեցող , քոչվոր ցեղերից կազմված արհեստական «պետություն» է:
Նայեք այս հնագույն քարտեզներին, Հայաստանն իր տեղում է, իսկ ադրբեջանի սաղմնային հետքն անգամ չի երեւում...
Արենի մեկ քարանձավում հայտնաբերված 5000-ամյա կոշիկը, գինու արտադրամասը, ջինսի կտորը վկայում են հայերի բարձր քաղաքակրթության մասին...
Մեր թվարկությունից առաջ 53 թվականին, երբ Հայաստանում բեմադրվեց Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» ողբերգությունը, «ադրբեջանցի» թափառող ցեղերը, նմանակելով որոշ կենդանիների, կրակի շուրջ անկանոն շարժումներ էին անում։
Դրանից շուրջ 2000 տարի հետո միյայն այդ ցեղերը հայտնվեցին մեր տարածաշրջանում:
Մենք էլ քրիստոնեական մարդասիրությամբ թույլ տվեցինք ապրել մեզ հետ, մեր կողքին։
Մենք դեռ կշտկենք մեր մեջքը, կմաքրվենք դավաճաններից , կվերադառնանք մեր մշակույթին ու հավատքին, ու կրկին միաբանված կապրենք մեր հայրենիքում, կշենացնենք մեր տունը։
Իսկ դուք, երբեք չեք ձերբազատվի քոչվորի բարդույթից ու այդպես էլ կմնաք անհայրենիք ու անհասցե...
Այս քարտեզները փաթեթավորված ուղարկում եմ ալիեւին...»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների