Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորությունները Մարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանք Առաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետ Վարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետ Նիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացման և տարածաշրջանային նշանակության հարցեր Վարչապետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում (տեսանյութ) Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունը ԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասին Կարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»

Քննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետՆիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացման և տարածաշրջանային նշանակության հարցերՎարչապետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումըSTEAM ծրագիրն արդեն գործնական փուլում էԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցուԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբՏեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումըԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիրՄոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. MoldpresԿյանքից հեռացել է արձակագիր Վահագն ԳրիգորյանըՔննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումներըՌուսաստանը տարածքային ձեռքբերումների համար մեծ գին է վճարելՄանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերենՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին (տեսանյութ)Հրազդան մարզադաշտը՝ միջազգային չափանիշներին համապատասխան Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են (ֆոտոշարք)Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Մալթայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հանդիպումըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱնահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի դաշնային օմբուդսմանների հետՀաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակումԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են Կողբավան գյուղում կազմակերպված ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունըԿգործի միջազգային չափորոշիչներին համապատասխան որդեգրման մեկ իրավական ակտ, որը կբխի երեխայի լավագույն շահերիցԵՄ խորհուրդը վերջնական հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրային արտոնությունների կարգավորման առաջարկինՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված ​​չէ. Դմիտրի ՊեսկովԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Հայաստանը չի զիջելու իր շահերը Ռուսաստանին՝ հանուն գազի գնի (տեսանյութ)Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըԿառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրըԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկ կտա ԱրգենտինայինԵրկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից
Կարծիք

Մնում է նիկոլին հեռացնել այն ճանապարհով, որով նա եկել է. Սենոր Հասրաթյան

Ցույցեր, հացադուլ, հանրային բողոքի տարբեր այլ դրսևորումներ. Եվ այս ամենի պահանջը մեկն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ վերջինն անդրդվելի է, ասել է թե խուլ և կույր... Խուլ՝ իր հասցեին հնչող դժգոհությունների և կույր այն ամենի հանդեպ, որ Երևանի փողոցներում կատարվում են օրեր շարունակ: Նա «ոչ լսում» և «ոչ էլ տեսնում» է այն ամենն ու ամենքին, ինչ սիրում էր լսելի ու տեսանելի դարձնել նախկին իշխանություններին, երբ ընդդիմություն էր:

Այսօր ինքն է դարձել այն թիրախը, որին տարիներ շարունակ հարվածում էր... Հարվածում էր հիմնականում պատվերով՝ իր ու իր նմանների հետևից տանելով իրականությունից անտեղյակ ամբոխին: Իսկ այդ ամբոխը սիրում էր լսել նրան և կուրորեն գնալ «փրկիչի» հետևից՝ համոզված լինելով, որ նա երկրին բերելու է արդարություն և արժանապատիվ ապրելու մարդկային իրավունք: Ոգևորության ալիքը գնալով՝ տարածվում էր ողջ երկրով մեկ և մարդկանց մի հսկայական շերտ դառնում էր «հեղափոխական»:

Նրանք միայն լսում էին «փրկիչին» և պատրաստ էին կատարելու ցանկացած հրաման ու հրահանգ, անգամ ջարդել ու փշրել հանրային ու պետական նշանակության հիմնարկների դռները, փակել միջպետական ճանապարհները, հարձակվել կառավարության և խորհրդարանի վրա և այդպիսով կաթվածահար անել երկրի բնականոն կենսագործունեությունը...

Հենց այդպես էլ՝ «ԹԱՎՇՅԱ հեղափոխությամբ», իշխանությունը դարձավ Նիկոլինը ու նա սկսեց քաջնազարավարի առաջնորդել երկիրը... Երկուսուկես տարի շարունակ զոմբիացած մասսաները լսելով ու հավատալով «առաջնորդի» խոստումներին՝ կատարում էին այն ամենը, ինչ իր ֆեյսբուկյան լայվերով մատուցում էր նա... Բայց անվերջ այդպես շարունակել հնարավոր չէր, քանի որ ինչ-որ պահի պետք է հայտնվեր ճշմարտությունը... Իսկ այն հայտնվեց պատերազմի տեսքով...

Արդյունքում երկիրն ու ժողովուրդը կորցրին այն, ինչ ձեռք էին բերել արյամբ ու տարիների անդուլ մաքառումների գնով... Կորցրինք, գրեթե, ողջ Արցախը, ապաշնորհ կառավարման արդյունքում զոհաբերվեց շուրջ 5000 հայորդիների կյանք, հազարավորները վիրավորվեցին, տասնյակներով գերեվարվեցին... Եվ, որ պակաս ցավալի չէր, հայը, թեկուզ ժամանակավոր, բայց դադարեց աշխարհին նայել հպարտ հայացքով... Նիկոլի հորջորջած «հպարտ» քաղաքացին այլևս այն չէ...

Այսօր հայը նորից դուրս է եկել փողոց... Դուրս է եկել՝ վերադարձնելու իր կորսված հպարտությունն ու Երկիրը նորեն տանելու բնականոն հունով: Բայց, անգամ այս օրհասական պահին, Նիկոլը շարունակում է մնալ նիկոլ... Նիկոլը խուլ է և կույր... Մնում է նիկոլին հեռացնել այն ճանապարհով, որով նա եկել է... Իսկ գլխավոր հեռացնողը պիտի լինի ժողովրդի այն հատվածը, որին նա խաբել ու տարել է «թավշյա հեղափոխության»: Հակառակ դեպքում մենք ոչ միայն չենք կարողանալու վերականգնել մեր ազգայինն հպարտությունը, այլև շարունակելու ենք կորցնել և ապրել գլխիկոր... Ընտրությունը քոնն է՝ խաբված ժողովուրդ: