Փաշինյանի խոսնակն «անհասկանալի» ճանապարհով ձեռք է բերել նոյեմբերի 10-ի դեպքերի՝ առգրավված տեսաձայնագրությունները
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ այսօր միջնորդություն է ներկայացրել ԱԱԾ, որպեսզի հարցաքննության կանչեն Նիկոլ Փաշինանի խոսնակին։ Գրառման մեջ ասվում է․
«Այսօր միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ ԱԱԾ ՀՀ վարչապետի ժ/պ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին հարցաքննության կանչելու մասին։
Խնդիրն առաջացել է հողերի վաճառքի գիշերը Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով։ Նշված գործով ՀՀ ԱԱԾ-ն առգրավվել էր ՀՀ կառավարության տեսախցիկների ձայնագրությունները, սակայն ՀՀ ԱԱԾ-ից «ինչ-որ» մեկը դրանք փոխանցել է Մանե Գևորգյանին, իսկ վերջինս էլ հրապարակել է տեսանյութերը։ Այսինքն՝ Մանե Գևորգյանը «անհասկանալի» ճանապարհով ձեռք է բերել առգրավված տեսաձայնագրությունները, ինչպես նաև հրապարակել է նախաքննական գաղտնիքը։ Նշված փաստերը չափազանց կարևոր նշանակություն ունեն պաշտպանական կողմի համար և մենք անպայման հետամուտ ենք լինելու այդ հանգամանքների պարզմանը և ՀՀ կառավարական տնից քրեական գործի ուղղորդման բացառմանը։
Հաջորդիվ կանդրադառնամ այդ քրեական գործով տուժող Նիկոլ Փաշինյանի կողմից իր գործը ՀՀ գլխավոր դատախազի, ԲԴԽ որոշ անդամների, որոշ դատարանների նախագահների հետ քննարկելու խնդրին։
Բացահայտելու դեռ շատ բան կա․․․»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների