Այսօր ՀՀ խորհրդարանի մահվան 2-րդ տարելիցն է. ՊՆ նախկին փոխնախարար
Այսօր ՀՀ խորհրդարանի մահվան 2-րդ տարելիցն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երկու տարի է, Հայաստանն ապրում է առանց խորհրդարանի։ Ունենք իհարկե ի ծնե դաունիզմով տառապող մի սորոսախառը արենա, որտեղ երկրի գլխավոր ծաղրածուն երբեմն «ուրախացնելու» է գալիս իր կիսագրագետ ընտրազանգվածին։
Խորհրդարանական երկրում խորհրդարան չունենալը միայն հայերիս մոտ կարող է նորմալ համարվել։
Օրինակ՝ միայն Հայաստանում է հնարավոր ունենալ դաունիզմով տառապող խորհրդարան, որ կարող է արդարացնել ու պաշտպանել հողատու, դավաճան ղեկավարին։ Կործանարար պատերազմի հաջորդ օրը քննարկել ընթացիկ հարցեր։ Պահել ռազմական դրության ռեժիմը, որպեսզի գլխավոր ծաղրածուին անվստահություն չհայտնեն, բայց այդ նույն ռազմական դրության պայմաններում՝ ՀՀ սահմանամերձ գյուղեր ներխուժեն թշնամու զորքերը և դա դաունների հավաքածուն համարի նորմալ։
Եվ այսպես բազմաթիվ օրինակներ այն մասին, թե որքան կարևոր է խորհրդարանը, որը մենք չունենք։ Այսինքն՝ սպանեցինք այն երկու տարի առաջ, ու տեղը ծնեցինք մտավոր հետամնաց, հիվանդ ու տհաս մի մարմին։
Հ.Գ. իմ հարգելի ընդդիմադիր պատգամավորները կարծում եմ կհամաձայնվեն ինձ հետ, որովհետև լավ գիտեն, թե ինչի մասին է խոսքը»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին