Սա արդեն ջրբաժան է, անկախ նրանից՝ Նիկոլին աջակցել ե՞ք, ընտրել ե՞ք, թե՞ ոչ. Նա պետք է գնա
Պարզ մարդկային հարց բոլոր նրան, ովքեր դեռ երկմտում են՝ գնա՞ Փաշինյանը, թե՞ ոչ. պայքարե՞ն, թե՞ չէ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Լավ, մնա ի՞նչ անի։ Այդ ինչն է ձեր սրտով արել կամ անում՝ Արցախի 75%-ը թշնամուն հանձնե՞լը, մի քանի հազար մարդու կյանք խլե՞լը, Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մեր հայրենակիցներին անպաշտպան դարձնե՞լը, երկիրը աղետի եզրին հասցնե՞լը։
Լավ ի՞նչ։
Այն ամենը, ինչը մեր ամենավատ երազում չէինք կարող տեսնել, ցավոք, արդեն իրականություն է։
Սա արդեն ջրբաժան է, անկախ նրանից, թե Նիկոլին աջակցել ե՞ք, ընտրել ե՞ք, թե՞ ոչ, իր ժամանակը ավարտվել է՝ պետք է գնա։
Նոր՝ արտահերթ ընտրություն կլինի, կգնաք ձեր ընտրությունը կրկին կկատարեք, բայց հիմա Փաշինյանը պետք է գնա, հակառակ դեպքում՝ երկար շարունակվելու պարագայում, մենք բոլորս ենք գնալու, բայց արդեն երկրից։
Որովհետև նրա պաշտոնավարման յուրաքանչյուր օր մեզ հեռացնում է այս տարածաշրջանում անվտանգ ապրելու մեր հնարավորությունից։
Հայի գոյությունը կրկին վտանգված է։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների