Վճարեցինք 6 միլիոն դոլարից ավելի մի պատվաստանյութի համար, որը ո՛չ լիցենզավորում ուներ, ո՛չ կիրառման թույլտվություն․ Սևակ Հակոբյան
Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ուրեմն էս Արսեն Թորոսյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ» դեղամիջոցով։ Առողջություն մեր հեղափոխական նախարարին։ Բայց զավեշտը գիտե՞ք՝ որն է․ սեպտեմբերի 26-ին (պատերազմից մեկ օր պակաս) Արսեն Թորոսյանի նախարարությունը հայտարարեց, որ COVAX FACILTY-ի հիմնադրամի հետ ստորագրել է համաձայնագիր COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար։
Նախատեսվում է գնել շուրջ 600 հազար դեղաչափ՝ 300 հազար հոգու համար։ Արժեքը 6 միլիոն 330 հազար դոլար է։
Խնդրեմ, ռուսական պատվաստանյութը կա, նախարարն արդեն պատվաստվել է ու իրեն լավ է զգում, սեպտեմբերի 26-ի դրությամբ էլ կար, փորձարկումներն անցել էր, մի քանի տասնյակ երկրներ հետաքրքրված էին դրանով, բայց մենք դրա համար չդիմեցինք։ Էդ ժամանակ դեռ պատերազմը չէր սկսել, ու մեզ համար կարևորը ոչ թե Ռուսաստանն էր, այլ Ամերիկան։ Վճարեցինք 6 միլիոն դոլարից ավելի մի պատվաստանյութի համար, որը ո՛չ լիցենզավորում ուներ, ո՛չ կիրառման թույլտվություն, ու մինչև հիմա հանրությանը ոչինչ հայտնի չէ դրա մասին։
Բա, Արսեն Թորոսյան ջան, սիրտդ պատվաստանյո՞ւթ էր ուզում, համբերեիր, մարտին, երբ պատվաստանյութը ձեռք բերեիք (եթե, իհարկե, էդ ժամանակ պատրաստ լինի), կպատվաստվեիր։
Մի անեկդոտ կա․ մեկը գնում է ռեստորան, սնունդը դուրը չի գալիս, մենեջերին ա պահանջում, մատուցողն ասում ա՝ քիչ հետո կմոտենա, հարևան ռեստորանում ճաշում է»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների