ՀՀ-ում ԴՆԹ նույնականացման համակարգը 1 հատ է, զոհված տղաները՝ հազարավոր. Համահայկական հիմնադրամի գումարները բավական են, որ ձեռք բերեք ևս 2-3 սարք
Լրագրող, Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի խոսնակ Անի Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում ԴՆԹ նույնականացման համակարգի աշխատանքին: Նա մասնավորապես նշել է, որ ՀՀ-ում ԴՆԹ նույնականացման համակարգը մեկն է և զոհված զինծառայողների հարազատները արդեն ամիսներ է, ինչ սպասում են իրենց հարազատի մասունքների ԴՆԹ նույնականացման պատասխանին, որպեսզի հողին հանձնեն: Գրառումը՝ ստորև.
«Զոհվածների հարազատները, մայրերը սպասում են, սպասում են իրենց որդիների... մասունքներին...
Սպասում են օրեր, շաբաթներ, արդեն՝ ամիսներ:
Սպասում են, որ այդ մասունքը գրկեն, հողին հանձնեն ու չխելագարվեն:
Ուզում են իրենց որդիների առաջ մեղավոր չզգան, որ չեն կարողանում նրանց անշունչ մարմինները գոնե ծածկել, որ չմրսեն, որ չմնան անտուն-անտեր, որ վերադառնան տուն հավերժ ննջելու...
Բայց պարզվում է՝ տղաներն ու նրանց հարազատները նույնիսկ դրան արժանի չեն:
Պարզվում է՝ ԴՆԹ նույնականացման համակարգը Հայաստանում ընդամենը մեկ հատ Է: Պատկերացնո՞ւմ եք՝ 1 հատ: Իսկ զոհված տղաները՝ հազարավոր...
Ու մարդիկ սպասում են, սպասում են հուսահատ, ցավից ու վշտից խելագարվելով, ամեն րոպեն ու ամեն օրը դժոխային հավերժության զգացումից քամվելով ու այրվելով:
Մենք կառավարություն ունե՞նք: Մա՛րդ եղեք: Համահայկական հիմնադրամի գումարները բավական են, որ կարողանաք շտապ ձեռք բերել ևս մեկ, երկու, երեք սարքավորում, ինչքան որ պետք է, բայց այս մարդկանց ողջ-ողջ չայրեք սպասումից....
Նրանց ուզածն ընդամենը իրենց որդիների մասունքներն են...»,- գրել է նա:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...