Պետությունը կործանվում է, երկրի անվտանգությունը միայն ռուսների հույսին է մնացել, իսկ ֆեյսբուքյան հոգնածները սրան հավան չեն, նրան հավան չեն
Նիկոլական (այո, հենց նիկոլական) քարոզչական թեզերից. «Հոգնել ենք թե՛ հներից, թե՛ Նիկոլից։ Չէ, մենք մի նոր, մի չտեսնված դեմք ենք ուզում։ Որ գա, ու բոլոր հարցերը լուծի»։
Ինչքան ուզում ես բացատրի, որ այդպիսի հրաշագործ կառավարիչներ օդից չեն հայտնվում, իսկ ով էլ փորձ ունի, ձեր ասած «հներից է», որ դրանով իրականում օգնում եք Նիկոլին, որ շարունակի երկիրը կործանել, բայց չէ ու չէ. «Մենք հներին հավանիլ չինք»
Խորացե՛ք, էլի. պետությունը կործանվում է, երկրի անվտանգությունը միայն ու միայն ռուսների հույսին է մնացել, պետական ինստիտուտների մեծ մասը պարալիզացված է, գյուղացիները ստիպված իրենք են իրենց սահմանները պաշտպանում, իսկ ֆեյսբուքյան այդ հոգնածները սրան հավան չեն, նրան հավան չեն...
Մի մանկական բանաստեղծություն կար մկնիկի մասին, որ չէր քնում, մորն ասում էր. «Լավ չես երգում, երգերդ չեն դզում», մայրն էլ տարբեր կենդանիների է կանչում, որ երգեն, բայց փոքրիկ մկնիկը չի հավանում։
Վերջում կատուն ա գալիս, մկնիկի դուրը շատ ա գալիս կատվի մլավոցը... Ուղղակի առավոտ մայրը մկնիկին չի գտնում։
3–5 տարեկանների համար հեքիաթներ են, մեկ սա, մեկ «Չարի վերջը», չեմ հասկանում, ձեզ երեխա ժամանակ այդ հեքիաթները չե՞ն կարդացել։
#նիկոլսիքտիր


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների