Դավաճանն այսօր փաստացի ցուցմունք տվեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ. Ղազինյան
Այսօր պետական դավաճանը խոստովանեց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվել է բացառապես քաղաքական հետապնդում, իսկ դատախազությունը գործել է իր անմիջական ցուցումով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որտեղ վերջինս գրում է, որ Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հերթական հանդիպմանը ասել են իրեն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ուզում են մեկնել Մոսկվա, այնտեղ բարձր մակարդակի հանդիպումներ ունենալ և մեկնելու համար խնդիր է եղել Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը, որը դատարանում էր և ինքը ասել է՝ թող միջնորդություն ներկայացնեն դատարան, ինքն էլ կխնդրի, որ մեղադրանքի կողմը չառարկի անձնագիրը վերադարձնելուն:
«Նա այսօր փաստացի ցուցմունք տվեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ՝ մեղադրելով նրան քաղաքական հրահանգով քրեական մեղադրանքներ առաջադրելու մեջ։
Հարգելի գործընկեր դատախազներ, դուք դեռ ժամանակ ունեք ապացուցելու, որ գործում եք պետական շահի վրա և չեք ենթարկվում քաղաքական հրահանգների։ Արե՛ք ձեր քայլը դեպի օրինականություն։
Հավատացնում եմ, նա ձեզ չի խնայելու, «փուռն է տալու» բոլորիդ՝ առանց աչքը թարթելու։
Մտածե՛ք, քանի դեռ ժամանակ ունեք...»,- գրել է Ղազինյանը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների