ՌԴ Պետդուման Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կապակցությամբ հայտարարություն է ընդունել
ՌԴ Պետդուման սեպտեմբերի 29-ին արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ:
«ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի պատգամավորները լրջորեն մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի սրմամբ, որը հանգեցրել է մարդկային բազմաթիվ զոհերի, եւ վճռականորեն դատապարտում է ուժի կիրառումը»,-ասվում է փաստաթղթում:
Բացի այդ, պատգամավորները հայտարարել են կրակն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտության մասին, կոչ արել թույլ չտալ իրավիճակի սրում տարածաշրջանում եւ նշել, որ իրավիճակի խաղաղ կարգավորմումն այլընտրանք չունի:
«Պետդումայի պատգամավորները կողմերին կոչ են անում անհապաղ վերադառնալ բանակցային գործընթացին եւ պատրաստ են միջնորդական օգնություն ցուցաբերել՝ իրավիճակը կայունացնելու համար»,-նշվում է փաստաթղթում:
Հայտարարությունն ուղարկվել է ՌԴ նախագահին, ՌԴ կառավարությանը, Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարաններին, ԵԱԿ ՄԽ համանախագահներին, Միջխորհրդարանական միությանը, ՀԱՊԿ ԽՎ-ին, ԱՊՀ ՄԽՎ-ին, ԵԽԽՎ-ին եւ ԵԱԿ ԽՎ-ին:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների