«Աղոթում եմ Հայաստանի համար». Քանյե Ուեսթը Twitter-ում հրապարակում է արել
Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, Twitter-ում հրապարակում է արել, որում հայտնել է, որ աղոթում է Հայաստանի համար, ուր ռազմական դրություն է հայտարարվել։
«Աղոթում եմ Հայաստանի համար։ Աղոթում եմ Բրեոննա Թեյլորի ընտանիքի համար (սպիտակամորթ ոստիկանի թխամորթ զոհ)։ Աղոթում եմ աշխարհի համար, որը փոխել է համավարակը։ Աղոթում եմ Աստծո սիրո համար, որը նա մեզ է նվիրում: Շնորհակալ եմ, Աստված, մեր կյանքի համար։ Հիսուսի անունով։ Ամեն»,- իր միկրոբլոգում գրել է ռեփերը։
Ավելի վաղ նրա կինն Instaram-ում էջում իր դիրքորոշումն էր արտահայտել ծավալվող իրադարձությունների վերաբերյալ։ «Արցախը հարձակման է ենթարկվել։ Մենք աղոթում ենք տղամարդկանց եւ կանանց համար, որոնք վտանգում են կյանքը՝ Արցախն ու Հայաստանը պաշտպանելու համար։ Լրատվական կայքերը ապատեղեկատվություն են տարածում, եւ սա «բախում» չէ։ Հայաստանը դարձել է Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումների եւ նրանց կանխատեսելի ապատեղեկատվության արշավի զոհը։ Ադրբեջանում, բացի քարոզչության դեպքերից, արգելափակվում են սոցիալական ցանցերը... Մեզ պետք են միջազգային դիտորդներ հետաքննության եւ դիվանագիտական միջոցներ՝ ավելորդ էսկալացիան ու ողբերգությունը կանխելու համար»․․․


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին