«Ռոսգոսստրախ»-ն ավելի քան 200 միլիոն դոլար է պահանջում Դանիլ Խաչատուրովից
«Ռոսգոսստրախ» (ՌԳՍ) ապահովագրական ընկերությունը սեպտեմբերին հայց է ներկայացրել Կալիֆորնիայի Գերագույն դատարան ընկերության նախկին սեփականատեր Դանիլ Խաչատուրովի դեմ:
Ըստ հայցադիմումի, որն ուսումնասիրվել է ՌԲԿ-ի կողմից` 2012-ից 2017 թվականներին ընկած ժամանակահատվածում «Ռոսգոսստրախ»-ը 205 միլիոն դոլար է կորցրել վերաապահովագրության պայմանագրերի արդյունքում (դրանք ապահովագրության պայմանագրի գծով պատասխանատվության մի մասի փոխանցում են նախատեսում մեկ այլ ընկերությանը` վերաապահովագրողին) եւ պահանջում է գումարը գանձել գործարարից: Ըստ հայցվորի` այն միջոցները, որոնք պետք է ապահովվեին վերաապահովագրական ծածկույթով, «շահ են ապահովել Խաչատուրովի եւ տարբեր ֆիկտիվ ընկերությունների միջոցով նրա հետ կապված անձանց համար»:
ՌԳՍ-ի ներկայացուցիչը հաստատել է հայցի ներկայացումը: «Մենք կարծում ենք, որ Դանիլ Խաչատուրովի գործողությունները «Ռոսգոսստրախի»-ն ավելի քան 205 միլիոն դոլարի վնաս են հասցրել: Ընդ որում, «Ռոսգոսստրախ»-ի նախկին թոփ մենեջերների կողմից 2012-ից 2017 թվականներին կնքված կասկածելի պայմանագրերի ընդհանուր գումարը գերազանցում է 400 միլիոն դոլարը»,- հայտարարել է նա: ՌԲԿ-ն հարցում է ուղարկել Կենտրոնական բանկ:
ՌԳՍ-ն առաջին անգամ է նման պահանջներ ներկայացնում Խաչատուրովին, չնայած Ռուսաստանի իրավասության մեջ կողմերի միջեւ արդեն դատական գործընթացներ կան: Ռուսաստանում արբիտրաժային դատարանները քննում են 1.3 միլիարդ ռուբլու պահանջները ՌԳՍ-ի կողմից. դրանք կապված են ապահովագրական ընկերության ակտիվների հետ գործարքների հետ, որոնք իրականացվել են մինչ Խաչատրուրովի ղեկավարման տարիներին:
Այդ գործարքների հետքերով անցյալ տարի ՆԳՆ-ն գործ էր հարուցել ՌԳՍ-ին վնաս պատճառելու մասին, սակայն` անհայտ անձանց դեմ: Դանիլա Խաչատուրովի եղբայր եւ ընկերության նախկին գլխավոր մենեջեր Սերգեյ Խաչատուրովը հուլիսին դատապարտվել էր ութ տարվա ազատազրկման` 8 միլիարդ ռուբլի յուրացնելու համար: Հետաքննության համաձայն` գործարարը միջոցներ էր գողացել Trust Bank-ին ՌԳՍ-ի 3.5 տոկոսը վաճառելիս: Դանիլ Խաչատուրովը հայտարարել էր, որ իր եղբայրը, հակառակը, «փաստացի նվիրել է 90 միլիարդ ռուբլու ակտիվները»:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն