Աշխարհի ամենահարուստ նավթային ընկերությունը կդիմի աննախադեպ քայլի
Կորոնավիրուսի համավարակը մեծապես ազդել է էներգետիկ ոլորտի վրա՝ դրդելով առաջատար դերակատարներին փոփոխություններ կատարել բիզնեսում։ Դրանց թվին է պատկանում սաուդյան Saudi Aramco-ն, որը համարվում է աշխարհում ամենահարուստ եւ խոշորագույն նավթարդյունահանոաղը։ Հումքի գների անկման եւ պահանջարկի նվազման պատճառով ընկերությունը կարող է դիմել աննախադեպ քայլի․ հրաժարվել բազմաթիվ նախագծերից եւ վաճառել ակտիվների մի մասը, գրում է CNN-ը։
Արտադրողի համար մեծ խնդիր է նավթի գների կանխատեսումը, քանի որ Brent տեսակի նավթի ֆյուչերսները դեռեւս 33 տոկոսով պակաս են, քան տարեսկզբին էր։ Ապրիլից հունիս ամիսներին հսկայի զուտ եկամուտն անկել էր 73 տոկոսով՝ շուրջ 6.6 մլրդ դոլար։ Aramco-ն կանգնած է բարդ ընտրության առաջ՝ ձգտելով գումար տնտեսել։
Նավթից Սաուդյան Արաբիայի եկամուտները մայիսին նվազել են ավելի քան 60 տոկոսով՝ ի տարբերություն անցած տարվա ցուցանիշի։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն