1,5 մլրդ դոլար` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 100 մլն չափաբաժնի համար. ԱՄՆ-ն պայմանագիր է կնքել Նուբար Աֆեյանի Moderna ընկերության հետ
Միացյալ Նահանգները համաձայնագիր է կնքել Moderna Inc. (MRNA.O) դեղագործական ընկերության հետ, որպեսզի մոտ 1,5 մլրդ դոլարով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 100 մլն չափաբաժին գնի:
Ինչպես նշում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Սպիտակ տունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ վերջին շաբաթներին ԱՄՆ-ն նմանատիպ պայմանագրեր է կնքել տարբեր դեղագործական ընկերությունների (JNJ.N, AZN.L, PFIZ.NS, BioNTech SE, SASY.PA, GlaxoSmithKline Plc) հետ, որպեսզի պատվաստանյութի հարյուր միլիոնավոր չափաբաժիններ գնի ու մինչև տարեվերջ պատվաստի բնակչությանը: Այս համաձայնագրերն ԱՄՆ-ի համար կապահովեն պատվաստանյութի ավելի քան կես միլիարդ չափաբաժին:
Ինչ վերաբերում է հայազգի Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութի մեկ չափաբաժնի գնին, ապա այն կկազմի մոտ 30,50 դոլար (ենթադրում է պատվաստանյութի երկու ներարկում):
Աղբյուրը մանրամասնում է, որ Moderna-ի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի թեկնածուն՝ mRNA-1273-ը, այն սակավաթիվ դեղամիջոցներից է, որն արդեն գտնվում է փորձարկումների վերջնական փուլում: Ըստ ընկերության՝ փորձարկումները կավարտվեն սեպտեմբերին:
Հայտնի է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմն ավելի վաղ Moderna-ին տվել էր մոտ մեկ միլիարդ դոլար պատվաստանյութի ուղղությամբ աշխատանքների կատարման համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նախօրեին կառավարության անդամների հետ խորհրդակցության նիստը բացելով, հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին:
«Որքանով ինձ է հայտնի` այսօր առավոտյան աշխարհում առաջին պատվաստանյութն է գրանցվել նոր կորոնավիրուսային վարակի դեմ: Ես գիտեմ, որ այն բավականին արդյունավետ է աշխատում, կայուն իմունիտետ է ձևավորում և, կրկնում եմ, անցել է բոլոր ստուգումները»,-ասել է ՌԴ նախագահը:
Նա հայտարարել է նաև, որ Ռուսաստանում գրանցված պատվաստանյութի զանգվածային արտադրությունը պետք է սկսել մոտ ժամանակներս, միևնույն ժամանակ պատվաստումները լինելու են կամավոր սկզբունքով:


















































Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատան...
Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել
ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար
«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել է
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Հայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը
Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ