Հայաստանի տնտեսությունը սահուն քայլերով շարունակում է իր գահավիժումը
«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանի տնտեսությունը սահուն քայլերով շարունակում է իր գահավիժումը: Ասվածի ապացույցը երեք տարի շարունակ ՀՀ պետական բյուջեի եկամուտների թերակատարումն է: 2016թ. պետական բյուջեով, ըստ տարեկան ճշգրտված պլանի, հարկային եկամուտները պետք է կազմեին 1 տրիլիոն 162 մլրդ 778,8 մլն դրամ: Այնինչ, ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ հավաքագրվել է 1 տրիլիոն 79 մլրդ 689.1 մլն դրամ` նախատեսվածից ավելի քան 83 միլիարդ դրամ պակաս: Մեկ էական հանգամանք եւս. բյուջեի հարկային եկամուտները հավաքագրվել են գերավճարների շնորհիվ. այդպես կանխավճարներով բուջե մուտք է եղել 138.2 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մի քանի տնտեսագետներ տեղի ունեցածը Հայաստանի տնտեսության վատ վիճակի հետեւանք համարեցին: Ի վերջո, մի երկրում, որտեղ տնտեսությունը չի զարգանում, որտեղ հատկապես մանր ու միջին բիզնեսը գնալով փակվում է, բնական է, որ կնվազեն նաեւ հարկերը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն