Հայոց լեզվից քննություն հանձնածը ընդունվել է կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, սա զավեշտ է
Նամակ է գալիս դիմորդներին, թե ընդունվել եք այս կամ այն ֆակուլտետ, բայց երկու ժամ չանցած կրկին հաղորդագրություն է գալիս, թե չէ, չեք ընդունվել։ Նման բաներ են տեղի ունենում, հասկանու՞մ եք։ Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դիմորդ Հայկ Բաբալյանը, որը պայքարում է երկրորդ հայտով միջազգային հարաբերություններ ընդունվելու համար։
Նա նաև հայտարարեց , թե դեպքեր են եղել, երբ Հայոց լեզու և հայ գրականություն առարկայից քննություն հանձնած դիմորդը ընդունվել է, ասենք, կիրառման մաթեմատիկայի ֆակուլտետ։
«Սա ուղղակի զավեշտ է։ Եթե կհետաքրքրի, ես անձնական նամակով կուղարկեմ»,- պատգամավորին ասաց դիմորդը, թեպետ հավելեց, որ այս մասով գոնե շտկումներ եղել են։
«Հիմա այն, ինչ ասում է Հայկը, ցույց է տալիս, որ իրենք մեկ տեղ չէ, որ խախտում են արել, շատ ու շատ տեղեր խախտումներ են եղել։ Սրանք արդեն ԳԹԿ- ի գործառույթներ են եղել»,- ասաց դիմորդ Հայկ Բաբալյանի հայրը՝ Մասիս Բաբալյանը։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը