Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին

Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Հայաստան

Ոչ մի դիմորդ պարտավոր չէ առավոտից երեկո հետևի, թե երբ պետք է ԿԳՄՍ նախարարը լայվ մտնելու

ԲՈՒՀ չընդունված դիմորդների ու նրանց ծնողների հետ ԱԺ-ում հանդիպում են «ԻՄ Քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը և ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանը։ Պատգմավորները նախ առաջարկեցին լսել դիմորդների ծնողների առաջարկները։ Փորձեցին հասկանալ ինչպես կարող են կամուրջ հանդիսանալ նրանց և նախարարության միջև։

Մասիս Բաբալյանը՝ դիմորդի ծնող է, ասաց, որ նոր կարգն ընդունվել եւ ուժի մեջ է մտել մայիսի 26-ից, հետեւապես չի կարող հետադարձ ուժ ունենալ, քանի որ դիմորդները մայիսի 25-ից են հայտերը ուղարկել ԲՈՒՀ ընդունվելու համար։

«Լսել եք ԳԹԿ տնօրենի տեղակալին, նախարարության համապատասխան վարչության պետին, սակայն այդ օրը դիմորդներից և ծնողներից ոչ ոք ներկա չի եղել։ Բնականաբար իրենք պետք է պաշտպանեին այն կարգը որով որ առաջնորդվել էին։ Նոր կարգը վարչապետն ստորագրել է մայիսի 25-ին և գործել է հաջորդ օրվանից։ ԿԳՄՍ նախարարը և լայվերում, և երկու օր առաջ ֆեյսբուքում ասում էր, որ ապրիլ ամսից նոր կարգին ծանոթացրել է։ Եթե դեռ կառավարությունը որոշում չի կայացրել ԿԳՄՍ նախարարը ի՞նչ իրավունք ուներ ապրիլի 30-ին արդեն ասել, որ գործելու է այսպիսի կարգ, որը օրենքի խախտում է։ Ինքը այդ իրավունքը չուներ»,- ասաց Բաբալյանը։

Ծնողը տեղեկացրեց, որ այն դիմորդները որոնք իրենց են միացել՝ պահանջում են սովորելու իրենց սահմանադրական իրավունքի իրացումը։ Բազմաթիվ ուսանողների է ճանաչում, որոնք առաջին հայտով են ընդունվել, որոնք նույնպես տեղյակ չեն եղել կարգին։

«Երբ նախարարը ասում է, որ բոլոր միջոցներով ներկայացրել են կարգը, ոչ մի դիմորդ պարտավոր չի առավոտից երեկո հետևի, թե երբ պետք է ԿԳՄՍ նախարարը լայվ մտնելու, որպեսզի տեսնի նա ինչ է խոսում։ Գոյություն ունի պատշաճ ծանուցման կարգ, որը չի իրականացվել։ Այն կարգը, որ ընդունվել է Կառավարության որոշմամբ, դա կարող է միայն գործել համաձայն օրենքի 2021-2022 թվականների դիմորդների համար։ Հետո հունիսի 29-ին ԱԺ-ն արտակարգ դրությամբ պայմանավորված օրենք է ընդունում, ըստ որի ԲՈՒՀ-երի ընդունելության հետ կապված կարգում կարող է փոփոխություն լինել։ Բայց քանի որ օրենքը ընդունվել է կառավարության՝ մայիսի 21-ին ընդունված օրենքից հետո, քանի որ խստացնող օրենք է, հետադարձ ուժ չունի։ Բոլոր առումներով ԿԳՄՍՆ-ն և ԳԹԿ-ն թույլ են տվել խախտումներ»։

Հիշեցնենք, որ ընդունելության մրցույթի կարգը փոխվել է այս տարվա մայիսին։ Առաջին անգամ ընդունելության մրցույթն անցկացվել է հայտի միայն առաջին տողով նշված մասնագիտության գերակայությամբ, այսինքն՝ մրցակցությունն ընթացել է նույն մասնագիտությունն առաջին հայտով նշած դիմորդների միջև։ Ցուցարար դիմորդները բողոքում են, թե այս փոփոխության մասին Կրթության նախարարությունը պատշաճ չի իրազեկել, ինչի հետևանքով հարյուրավորները դրական շեմը հաղթահարելով բուհ չեն ընդունվել կամ բավարար միավորներ ստանալով՝ նախընտրելի ֆակուլտետներից են դուրս մնացել։