Մանրամասներ՝ Զարթոնք գյուղում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքից. հայտնի է մասնակիցների և վիրավորների ինքնությունը
Իրավապահները պարզել են հուլսիսի 27-ին Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակիցների և վիրավորների ինքնությունը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ այդ օրը Ժամը 15։30-ի սահմաններում Զարթոնք համայնքի ղեկավարի տեղակալ 36-ամյա Սուրեն Պողոսյանը, նույն գյուղի բնակիչներ՝ 36-ամյա Սիրեկան Պողոսյանը, 51-ամյա Համլետ Աբովյանը և 35-ամյա Սերյոժա Եփրեմյանը Զարթոնք գյուղի առաջին փողոցի թիվ 32 հասցեում գտնվող սննդամթերքի խանութի դիմաց նույն գյուղի բնակիչներ՝ 33-ամյա Զարզանդ Բախչագուլյանի, 31-ամյա Մխիթար Սարգսյանի, 54-ամյա Թորոս Բախչագուլյանի, 25-ամյա Սամսոն Հովսեփյանի, 30-ամյա Նարեկ Մելքոնյանի, 36-ամյա Նշան Սարգսյանի, 28-ամյա Արգիշտ Մելքոնյանի և 67-ամյա Պարույր Սարգսյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, որի ժամանակ ծեծկռտուքի մասնակիցներն իրենց մոտ եղած փայտյա մահակներով, մետաղյա խողովակներով և քարերով մարմնական վնասվածքներ են հասցրել Հ․ Աբովյանին, Սուրեն և Սիրեկան Պողոսյաններին և Ս․ Եփրեմյանին, ինչպես նաև՝ վնասել են Սուրեն Պողոսյանին պատկանող VAZ 21099 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ արդեն ժամեր անց «Մեծամոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի մազածածկույթի շրջանի բազմակի քերծվածքներ, վնասվածքներ, թիկունքային մակերեսի սալջարդ, ձախ ծնոտի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, ստորին վերջույթի բազմակի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Զարթոնք գյուղի բնակիչ 52-ամյա Խաչատուր Աբովյանը, ով հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքները ստացել է նշված վիճաբանության ու ծեծկռտուքի ժամանակ՝ Մխիթար Սարգսյանի կողմից գարեջրի տարայով իրեն հարվածելու հետևանքով։ Սուրեն և Սիրեկան Պողոսյանները, Հ․ Աբովյանն ու Ս․ Եփրեմյանը նույն օրը ժամը 17։10-ին բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Մեծամոր» բժշկական կենտրոն։ Մ.Սարգսյանը, Թ.Բաղչագուլյանը, Ս.Հովսեփյանը, Ն.Մելքոնյանը, Ն.Սարգսյանը, Ա.Մելքոնյանը, Պ.Սարգսյանը և Զ. Բաղչագուլյանը բերման են ենթարկվել բաժին, դեպքի կապակցությամբ տվել են բացատրություն և բաց թողնվել: Հանգամանքները պարզվում են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը