Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին

Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Հայաստան

Մազերիցս քաշեց, ինձ հայհոյում էին, ձեռ էին առնում. Դիմակ չկրելու համար բերման ենթարկված աղջիկը մանրամասներ է պատմում

Գնացել եմ բժշկի, բժիշկն ասում է՝ ես քո թոքերը լսում եմ, մաքուր են, կապ չունի, որ դու թոքաբորբ ես տարել, ռևմատիզմ ունես, մինչև քրոնիկ թոքաբորբ չունենաս, չեն թույլատրում, որ քեզ թուղթ տամ, որպեսզի դիմակ չկրես։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացի Հասմիկ Սեդրակյանը, որը օրեր առաջ բարձրաձայնել էր այն մասին, որ իրեն դիմակ չկրելու համար ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք, վիրավորանքներ հնչեցրել, ապա տեղափոխել հոգեբուժարան։

Հասմիկը պնդում է, որ ի վիճակի չէ ժամեր շարունակ դիմակ կրել, առողջական խնդիրները թույլ չեն տալիս։ Պոլիկլինիկայից ասել են, որ պետք է գնա և ռենտգեն հետազոտություն անցնի։

«Եթե էդ հետազոտությունը գումարով լինի, չեմ անցնելու, ինձ համար մեծ խնդիր է անգամ 1000 դրամը»,- ասաց Հասմիկը։

Ըստ նրա՝ հուլիսի 21-ին, Հանրապետության հրապարակում ոստիկանները մոտեցել են իրեն, հորդորել դիմակը ճիշտ դնել, սակայն նա պնդել է, որ չի կարողանում շնչել և չի կարող դիմակ կրել։

«Իրենք ասացին՝ անձնագիր ցույց տուր, ես էլ ասացի, որ ցույց չեմ տա, որովհետև գիտեմ, որ ցույց տամ՝ տուգանելու են։ Բա ուրեմն՝ մեզ հետ գալիս ես բաժին։ Ինձ հեռախոսով նկարեցին, ես ասում եմ՝ ինձ նկարելու իրավունք ունե՞ս։ Ավտո կանչեցին, ես առանց դիմադրության նստեցի, ինձ տարան բաժին, որտեղ ես տեսա 5-6 ոստիկան, որոնք դիմակ չէին կրում, ցանկացա նկարել, էդ ոստիկանը քիթը փակեց, ինձ ասում ա՝ դու իրավունք չունես այստեղ նկարելու, քաշքշեցին, ձեռքիցս հեռախոսս վերցրեցին ու չտվեցին»,- պատմեց Հասմիկը։

Ըստ նրա՝ ոստիկանության բաժանմունքում իրեն վիրավորել են և հայհոյանքներ հնչեցրել։ Հասմիկի խոսքով՝ իրեն վիրավորող ոստիկաններին ինքը պատասխանել է։

«Դրանից հետո հեռախոսը վերցրեցին, ինձ ձեռք առան։ Ասացին՝ դու ի՞նչ իրավունք ունենք ոստիկանին հայհոյելու։ Ասում եմ՝ դու ես ինձ հայհոյել, ասում է՝ դու շառ ես, հարգելի քաղաքացի։ Հայրապետյանը մազերիցս քաշեց, ինքն էր սաղ կռիվ սարքողը, ձեռնաշղթաներ հագցնել տվեց»,- պատմեց նա։

Այնուհետև ոստիկանության ծառայողները Հասմիկին տեղափոխել են Ավանի հոգեբուժարան, չնայած նրան, որ հոգեբուժարանից ասել են, որ բրիգադ չունեն, և ոստիկանները իրենց մեքենայով են տեղափոխել։

«Ավտոմեքենայում 4-ով էինք, էն երկուսը դիմակով էին, իսկ վարորդը, ում անունը Արտաշ էր, առանց դիմակի էր։ Ամբողջ ժամանակ ձեռք էին առնում, հեռախոսս չէին տալիս։ Ինձ ասում էին՝ հեսա քեզ Սևան ենք տանելու, բայց էնտեղ պետք է մի քանի օր մնաս, էդ Արտաշն էր ասում»,- ասաց Հասմիկը։

Հոգեբուժարանում Հասմիկին չեն ընդունել, որովհետև համապատասխան թուղթ չի եղել։ Ոստիկանները պնդել են, որ Հասմիկը գրանցված է եղել այդ հոգեբուժարանում, սակայն Հասմիկն ասում է՝ կապ չունի հոգեբուժարանի հետ։

Մեր հարցին, թե իրեն ինչպե՞ս է հաջողվել հոգեբուժարանից դուրս գալ, Հասմիկն ասաց, որ հարմար պահ է գտել և ոստիկաններից գաղտնի դուրս եկել։

«Մի քանի ժամ ջուր չէի խմել, բարձրացանք վերև, բժիշկն ինձ ջուր տվեց, հետո իջա, իրենք ինձ չտեսան, արագ-արագ մուտքով փախել եմ»,- ասաց Հասմիկը։

Դեպքից հետո Հասմիկը դիմել է ՄԻՊ-ի գրասենյակ և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին։

Հասմիկը հավելեց, որ դիմակ չկրելու համար նաև հուլիսի 25-ին է իր հետ միջադեպ գրանցվել։ Ոստիկաններն էլի հորդորել են նրան դիմակ կրել, սակայն վերջինս կրկին հրաժարվել է։ Այս անգամ Հասմիկն արդեն դիմել է իրավաշտպանին, նրան ոստիկանությունում փաստաբան է այցելել։ Ոստիկանության բաժանմունքում արձանագրություն են կազմել։

«Ինձ վերջում ասացին՝ տեսար, ասում ես՝ վատ են վարվում, մենք քեզ հետ վատ վարվեցի՞նք, ասացի, որովհետև ես մենակ չէի, որ մենակ լինեի, հաստատ վատ կվարվեիք»,- ասաց նա։

Հասմիկը հավելեց, որ դեպքի վերաբերյալ Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել։

«Իրենք ուղղակի էդպես ասում են, բայց իրենք հաստատ ոչ մի բան էլ չեն անի։ Էդ ի՞նչ ծառայողական քննություն է, որ մինչև հիմա չեն բացահայտել։ 6 օրում ուրեմն իրենք չգտան այդ մարդուն»,- ասաց Հասմիկը։

Հավելենք նաև, որ դեպքի վերաբերյալ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Ոստիկանությունից, սակայն դեռ արձագանք չենք ստացել։