Խառնաշփոթ իշխանության ներսում. ամեն ինչ անում են, որ Վահրամ Ավետիսյանի ընտրության հարցը ԱԺ չհասնի
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրումը, կարելի է ասել, իսկական խառնաշփոթ է ստեղծել իշխանությունների ներսում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության հիմնական թեւն ամեն ինչ անում է, որ կառավարության կողմից առաջադրված ՍԴ թեկնածու Վահրամ Ավետիսյանի ընտրության հարցը խորհրդարան չհասնի: Ըստ մեր աղբյուրների՝ այս օրերին ներքին կարգով իշխանության իրավաբանական թեւն ամեն ինչ անում է, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի Ավետիսյանի թեկնածությունից ու նոր թեկնածու առաջադրի ՍԴ դատավորի թեկնածության համար: Կհաջողվի այդ թեւին հաջողություն ունենալ, թե ոչ՝ դեռեւս դժվար է ասել:
Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է տեղեկությունը ճշտել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանից, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Իսկ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը մեր հարցին, թե ինչ կարծիք ունի Վահրամ Ավետիսյանի՝ ՍԴ դատավորի թեկնածության հետ կապված, հայտարարեց, թե չի ցանկանում որեւէ բան մեկնաբանել, կլինի ընտրություն, կներկայացնեն իրենց դիրքորոշումը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը