Շենքը քանդվում է, 4-րդ կարգի վթարային վիճակ է, քաղաքապետը չի արձագանքում
Վարդաշենցիները բողոքի ակցիան են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ բողոքելով, որ իրենց շենքը 4-րդ կարգի վթարային է, ապրելը վտանգավոր է, սակայն իշխանություններն այդ ուղղությամբ ոչինչ չեն ձեռնարկում:
Բողոիք ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողներին պատմեց, որ իրենք շենքը ճաքում է, պատկան մարմիններից եկել պատերին, իրենց լեզվով ասած «թիթեռնիկներ» են փակցրել, որոնք երեք ամիսը չլրացած պատռվել են:
Ըստ նրա՝ մասնագետները եկել, հաստատել են, որ շենքը 4-րդ կարգի վթարային է, Սեյսմիկ ծառայությունից համապատասխան փաստաթուղթն ուղարկել են քաղաքապետարան, սակայն Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այն չի ստորագրում:
«Խնդիրն այն է, որ քաղաքապետարանը տեղյակ է՝ շենքը 4-րդ կարգի վթարային է, ինչի՞ են արհամարհում բնակիչներին, ինչքա՞ն կարող ենք ահ ու դողով, կարիճների, օձերի մեջ ապրել: Մենք պահանջում ենք, որ եթե չի ստորագրում, թող մեզ տա Սեյսմիկի եզրակացությունը, որ մենք դիմենք այլ ատյանների»,-ասաց նա:
Մեկ այն բնակիչ էլ նշեց, որ շենքի շատ բնակիչներ փակել են դռներն ու փախել են շենքից, որովհետեւ ամեն րոպե շենքը կարող է փլուզվել այդ թվում խոնավությունից:
Քաղաքացին նշեց, որ նամակ են գրել նաեւ վարչապետին, որն իր հերթին այն փոխանցել է քաղաքապետարան, քաղաքապետարանը՝ պետգույքին, որտեղ էլ նշվել է, թե շենքը գնահատվում է որպես 3-րդ աստիճանի վնասված եւ ենթակա է ամրացման:
«Չեն եկել ամրացման: 2015 թվականից մեր շենքը պետք է ամրապնդվեր, բայց մինչեւ հիմա ոչինչ չեն արել: Հասկանում եմ, հարգում եմ, մենք մտնում ենք մեր պետության դրության մեջ, բայց հնարավո՞ր է մի սփոփիչ բան ասել, ինչո՞ւ չեն ասում, ի՞նչն է պատճառը: Թող պարոն Մարությանը գա, մեզ ասի՝ սեյսմիկ կայանը 3-րդ կարգ է ձեզ տվել, ինչի՞ եք պայքարում: Թող՝ ասի, ոչ այն են ասում, ոչ այս, մենք ի՞նչ իմանանք մեր վիճակն ինչ է»:
Ակցիա իրականացնող քաղաքացիներին մոտեցավ Երեւանի ավագանու անդամ, ԲՀԿ-ական Միքայել Մանրիկյանը, ով նշեց, որ խնդրից տեղյակ է եւ ակնհայտ է, որ շենքը 4-րդ կարգի վթարային է: «Օր առաջ այդ հարցը պետք է լուծվի, քաղաքապետարանի ձգձգելու իմաստը մենք չենք հասկանում, իշխանությունն այդ խնդրի լուծմամբ չի զբաղվում»:
Ըստ նրա՝ յուրաքանչյուր 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին պետք է այլ բնակարան տրամադրեն: « Քաղաքում նման օրինակներ էլի կան, բայց Վարդաշենում բազմաթիվ անգամ եղել ենք եւ այն պայմանները, որում ապրում են բնակիչները, օր օրի վատանում են եւ փաստ է, որ այնտեղ հակասանիտարական վիճակ է»,- ասաց նա եւ շեշտեց, որ կբարձրանա քաղաքապետարան՝ վերցնելու համապատասխան փաստաթուղթը:


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ