Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է լողավազանում
Այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 21:30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 777 ՈՈ 73 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Ձորաղբյուր-Ջրվեժ ավտոճանապարհին գտնվող «Ջրվեժի» արգելոցի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր հայտնվել է լողավազանում:
Վթարի հետևանքով 2 հոգի, ովքեր քաղաքացիների, արգելոցի աշխատակիցների և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորներին, ապա մեկին շտապօգնության, մեկին էլ քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխել են թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գրանցված է «Սիրով» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ այն լողավազանից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա, ճոպաններ և վերամբարձ կռունկ:


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ