ԱՄՀ ղեկավարը՝ համաշխարհային տնտեսության մասին. մենք դեռ չենք հեռացել վտանգից
Համաշխարհային տնտեսական ակտիվությունը թափ է հավաքում այս տարի աննախադեպ անկումից հետո կորոնավիրուսի համավարակի պատճառով, սակայն վարակի երկրորդ ալիքը կարող է էլ ավելի շատ խափանումների հանգեցնել, ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիեւան, փոխանցում է Reuters-ը:
Գեորգիեւան հայտնել է, որ համավարակի զսպմանը եւ դրա տնտեսական հետեւանքների մեղմմանն ուղղված բյուջետային ծախսերը մեծացնում են պարտքերի առանց այդ էլ մեծ ծավալը, բայց դեռ վաղ է հրաժարվել տնտեսության համար անհրաժեշտ ապահովագրությունից:
«Մենք դեռ չենք հեռացել վտանգից»,- գրել է նա իր բլոգում G20-ի ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկի կառավարիչների վիրտուալ հանդիպումից առաջ:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն