Ինչպես է Սաակաշվիլին Վրաստանում մի գիշերվա ընթացքում փորձել ամուսնացնել միլիարդատեր Բերեզովսկիին, սակայն հարսնացուն վերջին պահին «փախել» է (տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինական «Գորդոն» հրատարակության հիմնադիր Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է Վրաստանում փորձել ամուսնացնել ռուսաստանցի գործարար, միլիարդատեր Բորիս Բերեզովսկիին:
Հարսանիքը փորձել են կազմակերպել Բերեզովսկիի Վրաստան կատարած այցերից մեկի ժամանակ:
«Մենք գիշերը երկուսին խմում էինք և նա ասաց. «Ահա այս աղջիկը: Ուզում եմ ամուսնանալ նրա հետ: Կարո՞ղ եք կազմակերպել»: Դե ես էլ հյուրընկալ տեր եմ չէ՞: «Դե լավ, արի կազմակերպենք»: Իմ քարտուղարուհին դարձավ նրա (հարսնացուի) վկան, ավելի ճիշտ պետք է դառնար: Մեր պատգամավորն էլ նրա (Բերեզովսկիի) վկան էր: Նա ասում էր. «Միայն եկեղեցական ամուսնություն: Գնա պայմանավորվիր տեղի եպիսկոպոսի հետ»: Դիմիտրի անունով մի եպիսկոպոս կար: Գիշերվա երեքին նրա դռան զանգը տվեցին, նա բացեց և տեսավ, որ ինքը սատանան` Բերեզովսկին է շեմին կանգնած. նրա մասին պատկերացումները այդ ժամանակ այդպիսին էին»,-պատմել է Սաակաշվիլին:
Նրա խոսքերով` եպիսկոպոսը բացել էր գլխավոր տաճարը, որպեսզի ամուսնացնի ռուս գործարարին:
«Բուլվարում արդեն սեղան էր բացված: Շատ հաճելի, տաք գիշեր էր, որն արդեն առավոտվա էր վերածվում: Նրանց արդեն ուղեկցում էին եկեղեցու խորանի մոտ (ճիշտ է ես հարսանիքին չգնացի, որ տեսախցիկների առջև չերևամ), և այդ պահին հարսնացուն ասաց. «Ես առանց Վոլգայի շրջանում գտնվող իմ ծնողների ոչինչ չեմ անի»: Վերջին պահին ուղղակի փախավ: Դե այսպիսի պատմություններ նույնպես լինում են»,- պատմել է Վրաստանի նախկին նախագահը:
Բորիս Բերեզովսկին ռուս ձեռնարկատեր, քաղաքական գործիչ և միլիարդատեր էր: Որոշ տվյալների համաձայն՝ 2004 թվականին ֆինանսապես աջակցել է Ուկրաինայի «նարնջագույն հեղափոխությանը»: 2008 թվականին Բերեզովսկու կարողությունը գնահատվել է 1,3 միլիարդ դոլար: 2009 թվականին ռուսական դատարանի կողմից հեռակա կարգով դատապարտվել է 13 տարվա կալանքի: Երեք անգամ ամուսնացած է եղել, ունի 6 երեխա: Նրա նկատմամբ 6 անգամ անհաջող մահափորձ են կատարել: 2013 թվականի մարտի 23-ին Բերեզովսկիին մահացած են գտել Լոնդոնի մոտակայքում գտնվող իր տանը: Մահվան հանգամանքները մինչ այժմ անհայտ են:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն