ԱՄՆ-ում բացվել է խանութ, որտեղ միայն կորոնավիրուսի հետ կապված իրեր են վաճառվում (տեսանյութ)
Ամերիկյան Մայամի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում բացվել է յուրատեսակ խանութ, որտեղ նոր կորոնավիրուսային վարակի հետ կապված իրեր ու պարագաներ են վաճառվում, գրում է Oddity Central-ը՝ մանրամասնելով, որ խոսքը ախտահանիչների, հիգիենայի պարագաների, մանրէասպան ուլտրամանուշակագույն ճառագայթներ արձակող սարքերի, պրեմիում կարգի պաշտպանիչ դիմակների, ձեռնոցների, ինֆրակարմիր լույսով աշխատող ջերմաչափերի և այլ պարագաների լայն ընտրանու մասին է:
Խանութի տերերը պատմել են, որ նման իրերի պահանջարկը չափազանց մեծ է, ուստի՝ իրենք տվել են մարդկանց այն, ինչ նրանք ցանկանում էին:
«Այն ամենը, ինչ կապված է COVID-19-ի հետ, կարող եք գտնել մեզ մոտ»,-նշել է խանութի մենեջերը:
Սակայն գտնվել են մարդիկ, որոնք քննադատել են նման խանութի բացումը՝ նկատելով, որ տերերը պատեհապաշտ են և ցանկանում են ստեղծված իրավիճակից գումար աշխատել: Աղբյուրը նկատում է, որ խանութում ամեն ինչ բավական թանկ է. օրինակ՝ դիմակի գինը հասնում է մինչև 45 դոլարի:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն