Ոսկիներ ենք գրավ դնում, որ ապրենք․ Վերնիսաժի ձեռներեցներն անելանելի վիճակում են (Տեսանյութ)
Երևանի Վերնիսաժ տոնավաճառում համավարակի շրջանում զբոսաշրջիկների բացակայության պատճառով առեւտուրը գրեթե բացակայում է, տոնավաճառի տաղավարները վերջին շրջանում հիմնականում դատարկ են։
«Եթե շաբաթ կիրակի օրերին գոնե վաճառող էր լինում, գնողներ կային, հիմա արդեն մի 10 հոգի կարող է գա, կամ չգա։ Դե առեւտուր չի լինում, մարդիկ տանն են, շաբաթվա մեջ 2 ապրանք վաճառենք, թե չէ։ Տանն էլ մնանք ինչ անենք, մեզ ոչ մեկ ուրիշ գործի չի ընդունում, գալիս ենք գոնե հույսով, որ մի բան կվաճառենք։ Մենք ամբողջ ընտանիքով էինք այստեղ աշխատում, հիմա ոչ մեկս աշխատանք չունենք ։ Տղաս փորձեց տաքսի քշել, բայց ձեռնտու չէր։ Ոսկիներ ենք դնում գրավ, որ ապրենք, դա էլ հեսա կավարտվի, տեսնենք՝ ինչ ենք անելու»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ձեռներեցներից մեկը։
Տաղավարների յուրաքանչյուր մետրի համար այժմ ձեռներեցները վճարում են 500 դրամ նախկինի 1000 դրամի փոխարեն, սակայն ղեկավարությունից տեղեկացրել են, որ հուլիսի 1-ից վարձավճարը դառնալու է կրկին 1000 դրամ։
«Մեր խնդիր այն է, որ գոնե չհարկեին մեր ղեկավարությանը, որ իրենք էլ մեզնից տեղի գումար չուզեին, մինչեւ որ առեւտուր կլիներ, թե չէ եթե մետրը դառնա 1000 դրամ, այլեւս ոչ մեկ չի գա»,- ասաց մեկ այլ ձեռներեց։
Վերնիսաժում իրենց արտադրանքը վաճառողները ոչ մի աջակցության ծրագրից չեն օգտվել, քանի որ գրանցված աշխատող չեն։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն