Ամերիկացի միլիարդատերերը հարստացել են 434 մլրդ դոլարով ՝պանդեմիայի առաջին օրերից սկսած
Այժմ ԱՄՆ-ի տնտեսության ամենավատ շրջանն է՝ սկսած Մեծ դեպրեսիայի ժամանակներից, սակայն, այնուամենայնիվ, որոշ միլիարդատերերին հաջողվել է զգալի չափով ավելացնել իրենց կարողությունը, հաղորդում է Fox Business-ը:
Ըստ «Ամերիկացիները հանուն հարկային արդարության» հետազոտական ծրագրի եւ Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տվյալների՝ մարտի 18-ից մի շարք ամերիկացի միլիարդատերերի կարողությունն ավելացել է 434 մլրդ դոլարով:
Նախ հետազոտվել էին հինգ ամենահարուստ ամերիկացիների՝ Ջեֆ Բեզոսի, Բիլ Գեյթսի, Մարկ Ցուկերբերգի, Ուորեն Բաֆեթի եւ Լերի Էլիսոնի կարողության մասին տվյալները:
Ընդհանուր առմամբ, նրանց կարողությունն ավելացել է 75,5 մլրդ դոլարով:
Ընդ որում՝ Forbes-ի վարկածով՝ նրանց կարողությունն ավելացրել է աշխարհի ամենահարուստ 600 մարդկանց կապիտալը 21%-ով:
Միայն Բեզոսի եւ Ցուկերբերգի համատեղ մաքուր կապիտալն ավելացել է գրեթե 60 մլրդ դոլարով:
Հետ չի մնացել նաեւ Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը. 2 ամսում նրա մաքուր կապիտալն ավելացել է 48%-ով՝ հասնելով 36 մլրդ դոլարի:
Սակայն ոչ բոլորին է բախտը ժպտացել: Օրինակ՝ Under Armour-ի ղեկավար Քեւին Պլանկի կարողությունը կրճատվել է 6,8%-ով՝ հասնելով 1 մլրդ դոլարի, իսկ հայտնի մոդելյեր Ռալդ Լոռենի կարողությունը կրճատվել է 100 մլրդ դոլարով՝ հասնելով 5,6 մլրդ դոլարի:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան