“ԱՐԻԱ”. ԲԱԶՄԱԶԱՆ ՈՒ ՀԱՄԵՂ
Թամանյան փողոցում՝ Կասկադի հարևանությամբ, գտնվում է “Արիա” սրճարան-ռեստորանը: Արևելյան և հատկապես իրանական խոհանոցի, որակյալ նարգիլիեի և հաճելի սպասարկման սիրահարների համար սա իդեալական վայր է:
Իր գործունեության սկզբում ռեստորանը ներկայանում էր իբրև տիպիկ պարսկական խոհանոցի ավանդույթների կրող: Այդ խոհանոցը, որն ամենաբազմազաններից մեկն է աշխարհում, գրավում էր ոչ միայն հայաստանաբնակ իրանցիների, այլև եվրոպացի զբոսաշրջիկների ուշադրությունը:
Տարիների ընթացքում “Արիան” ընդլայնեց իր հորիզոնը՝ ներգրավելով ճաշացանկում սկզբում այլ արևելյան երկրների, ապա նաև հայկական և եվրոպական խոհանոցների կերակրատեսակներ:
Խորոված կամ սթեյք՝ եթե շատ քաղցած եք, աղցաններ՝ եթե հետևում եք ձեր կազմվածքին, գինիների տեսականի՝ երբ նշելու բան կա, կոկտեյլներ՝ երբ թեթև խմիչք եք նախընտրում, արևելյան յուրահատուկ քաղցրավենիք՝ երբ անսովոր բան եք ուզում, շոկոլադե մուսս՝ որովհետև շոկոլադն ավելորդ չի լինում. “Արիա”-ն առաջարկում է հսկայական բազմազանություն:
Գործելով արդեն 13 տարի՝ ռեստորանն ամեն երեկո ներկայացնում է կենդանի երաժշտություն և շոու ծրագիր՝ պարողների և աճպարարների մասնակցությամբ: Այդպիսով, “Արիան” հարմարավետ վայր է ընտանեկան տոները նշելու, ընկերներով հավաքվելու կամ պարզապես հանգստանալու համար:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն