Նույնիսկ համավարակից հետո մարդկանց կառաջարկեն աշխատել տնից
Ամերիկյան Twitter ընկերությունն իր աշխատակիցներին թույլ կտա «ընդմիշտ» տնից աշխատել, հայտարարել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջեք Դորսին իր էլեկտրոնային նամակում:
Twitter-ի մամուլի քարտուղարը The Guardian-ի հետ զրույցում հաստատել է այս որոշումը ՝ հայտարարելով, որ ընկերությունն «առաջին ընկերություններից մեկն էր, որ Covid-19-ի պատճառով անցել է տնից աշխատանքի մոդելին», սակայն չի ակնկալում, որ կլինի առաջիններից մեկը, որի աշխատակիցները կվերադառնան գրասենյակներ:
«Մենք կանգնած էինք արագ արձագանքման անհրաժեշտության և մարդկանց տնից աշխատելու հնարավորություն տալու խնդրի առաջ։ Վերջին մի քանի ամիսներին պարզ դարձավ, որ մենք դա կարողացանք անել։ Այնպես որ, եթե մեր աշխատակիցներն ընդմիշտ տնից աշխատելու ցանկություն հայտնեն, մենք դա կիրագործենք»,- ասել է նա։
Twitter-ն աշխատակիցների գրեթե բոլոր գործնական ուղևորությունները և բոլոր միջոցառումները դադարեցրել է մինչև 2021 թվականը: Ընկերությունը նաև հավելավճարներ է տրամադրում աշխատակիցներին՝ աշխատանքային միջավայր ստեղծելու համար գրասենյակային իրեր, այդ թվում՝ սեղաններ և աթոռներ գնելու համար։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել