ԿԸՀ-ում այսօրվանից մեկնարկել է դաշինքների եւ կուսակցությունների գրանցումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվանից սկսում է գրանցել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար կուսակցություններին եւ դաշինքներին: Այս մասին NEWS.am-ին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Կուսակցությունների եւ դաշինքների գրանցման վերջնաժամկետ է ընտրվել փետրվարի 16-ը ժամը 18:00-ն:
Նշենք, որ հունվարի 26-ին տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը դեմ չէ ընտրությունների օրը փոխելուն, քանի որ ապրիլի 2-ը քառօրյա պատերազմի զոհերի հիշատակի օրն է: Նախագահի խոսքով` այդ հարցը կարող է քննարկվել, եթե միայն բոլոր կուսակցությունները գան համաձայնության: Թեեւ կուսակցությունները հայտարարել են արդեն, որ դեմ չեն օրը փոխելուն, իշխանությունները չեն շտապում որոշում կայացնել: Տիգրան Մուկուչյանը դժվարացավ նշել, թե մինչեւ երբ է հնարավոր փոխել օրը:
Հիշեցնենք, որ ըստ սահմանված ժամանակացույցի` ընտրողների նախնական ցուցակների հրապարակումը ընտրական կենտրոններում տեղի կունենա 2017թ. փետրվարի 21-ին։ Նախընտրական քարոզչության համար ժամկետ է սահմանված 2017-ի մարտի 5-31–ը՝ մինչեւ ժամը 24։00–ն։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն