Իր ծառայողական մեքենայով վթարի է ենթարկվել Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը
Արարատի մարզում, այսօր՝ փետրվարի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում Երեւան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են «Toyota Land Cruiser» մակնիշի 050 ԼԼ 55 համարանիշի, Suzuki մակնիշի 99 ՍՏ 303 համարանիշի, «ՎԱԶ 2106» մակնիշի 09 ԼԼ 837 համարանիշի եւ մեկ այլ «ՎԱԶ 2106» մակնիշի 34 QP 932 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարից հետո Toyota-ի հետեւի համարանիշները հանել էին, իսկ Toyota-ն պատկանում է Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին եւ վթարի պահին նա եղել է ավտոմեքենայում եւ մեկնում էր աշխատանքի։ Վթարի մեջ հայտնված մարզպետին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որից հետո մեկ այլ մեքենայով նա հեռացել է վթարի վայրից։
Վթարի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն