Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ. ՀԱՅԿ ՄԽՈՅԱՆ

“Թերլեմեզյանը մի անգամ Կոմիտասին հարցրել է՝ հայկական երաժշտությունն է լավ, թե եվրոպական. Կոմիտասն ասել է՝ եղբայր, ծիրանից դեղձի համ չի գա, ոչ էլ հակառակը”:
Այս պատմությունը մեզ պատմեց միջազգային մրցույթների դափնեկիր, ազգագրական ոճում հանդես եկող երգիչ Հայկ Մխոյանը: Հայկի հետ զրուցեցինք նաև մեր երաժշտական մշակույթի զարգացման և դրան խոչընդոտող հանգամանքների մասին:

-Ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիր ժողովրդական երգի բնագավառում:
-Ես արմատներով Մուշ-Ալաշկերտից եմ, ծնունդով՝ Տաշիրից: Փոքրուց լսել եմ աշուղական երգեր՝ պապիկիս կատարմամբ, շատ հին և քիչ հայտնի երգեր էին: Հայրս նույնպես երգում էր, նաև նվագում: Երկու տարեկանում սկսել եմ խոսել ու հենց այդ օրվանից էլ երգում եմ: Շատ էի սիրում “Ալագյազ” երգը: Շատ բարդ, շատ խորը երգ է, ազգի ամբողջ պատմությունը ներառում է իր մեջ: Սկսեցի անգիր սովորել բառերը: Հինգ տարեկան էի, դեռ կարդալ չգիտեի, բայց խնդրեցի մայրիկիս, որ գրի առնի բառերը, և այդ տողերին նայելով երգում էի: Հետո խնդրեցի, որ ինձ կարդալ սովորեցնի, որ լավ սովորեմ տեքստը: Այդպես, հանուն այդ երգի գրել-կարդալ սովորեցի: Հուսով եմ՝ մի օր այդ երգը կունենամ ձայնագրված և տեսահոլովակի տեսքով:
Առաջին ելույթս եղավ Տաշիրում, տասը տարեկանում: Այնտեղ մի խումբ կար, ժողովրդական երգեր էին երգում, նրանց հետ էի համագործակցում: Հետո որոշեցի գալ մայրաքաղաք: Խոսեցի հայրիկիս հետ, և նա առաջին անգամ ինձ բերեց Երևան: Ընդունվեցի Ջիվանու անվան աշուղական դպրոցը, Արուս Գուլանյանի դասարանը: Չորսը տարի այնտեղ սովորեցի միջնակարգ դպրոցին զուգահեռ: Ավարտելուց հետո հստակ գիտակցում էի, որ պետք է շարունակեմ երաժշտական կրթությունս, և 2005 թ.-ին ընդունվեցի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիա, ժողովրդական երգեցողության բաժինը, Սամվել Գալստյանի կուրսը:
Իմ առաջին համերգը տեղի ունեցավ 2009 թվականին, Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում:
Հայաստան վերադառնալուց հետո մասնակցեցի “Մեկ ազգ, մեկ մշակույթ” համահայկական փառատոնին, ապա մեկնեցի Ուկրաինա, որտեղ ունեցա մենահամերգ Խարկով քաղաքում: Այնուհետև նորից մենահամերգ Ռուսաստանում, երկու համերգ՝ իմ հայրենի Տաշիր քաղաքում: Ընդհանուր ունեցել եմ ութ մենահամերգ, որոնցից վեցը արտասահմանում՝ երկուսը Բեյրութում, երեքը Ռուսաստանում, մեկը Ուկրաինայում:


-Նաև ունեցել ես մասնակցություն հարյուրավոր այլ համերգների: Ինչո՞ւ ավելի ակտիվ չես տեսահոլովակների առումով:
-Մեր իրականության մեջ, ցավոք սրտի, կապ չունի, թե դու ինչի ես հասել, ինչ ես արել երգարվեստում և երգարվեստի համար, եթե տեսահոլովակ չունես՝ երգիչ չես:
Ես, իհարկե, գիտակցում եմ, որ այս պահին տեսահոլովակը խիստ կարևոր է, և առաջիկայում պատրաստվում եմ զբաղվել այդ հարցով. առաջինը, կարծում եմ, կլինի Կոմիտասի որևէ ստեղծագործության հիմքով: Բայց ինձ մոտ ուրիշ հարց է առաջանում՝ ինչո՞ւ երգիչները, որոնք ունեն 7-8 տեսահոլովակ, չունեն ոչ մի կենդանի համերգ:
-Գայթակղություն չե՞ս ունեցել՝ ավելի պոպուլյար ոճում հանդես գալու, թեկուզ ժամանակավոր, և ֆինանսական խնդիրն այդպիսով լուծելու:
-Երբեք: Դա ժամանակի անիմաստ ծախս եմ համարում: Ավելի լավ է ես այդ ժամանակը ծախսեմ այլ լուծումներ գտնելու վրա, քան դավաճանեմ իմ սկզբունքներին: Եթե ես դեռ փոքր ժամանակ այդ ճանապարհն եմ ընտրել, հիմա, երբ հասուն մարդ եմ, ոչ ոք ինձ չի շեղի դրանից:
-Ինչի՞ պակաս կա մեր մշակույթում:
-Մեր ազգային մշակութային արժեքներով սերունդներ են դաստիարակվել, և հիմա դրանք չգիտես ինչու չորրորդ պլան են մղվել: Կոմիտասին անգամ տարին մեկ-երկու անգամ ենք հիշում: Այնինչ նա ամեն օր պիտի լինի մեր կյանքում, դա մեր էության մի մասն է: Ազգային մշակութային արժեքներին անդրադարձի պակաս կա:
Մի պատմություն կա Երկրորդ համաշխարհայինի տարիներից: Չերչիլը ֆինանսների նախարարի հետ տարվա բյուջեն է բաշխում, ասում է՝ այսքան տնտեսությանը, այսքան բանակին, այսքան մշակույթին: Նախարարը զարմանում է՝ ինչու՞ մշակույթին այդքան շատ, երբ երկիրը պատերազմի մեջ է: Չերչիլն ասում է. “Եթե չլինի մշակույթը, էլ ինչի՞ համար ենք պատերազմում”:
Իրոք, ազգին միայն մշակույթը սպանելով կարող ես ոչնչացնել: Թուրքի ձեռքով մեզ չկարողացան ոչնչացնել, մեր ձեռքով են դա անում: Ու քանի որ չկա պետական մտածողություն, յուրաքանչյուրս մեր շահի մասին ենք մտածում, մեզնից լավ մեզ ոչ ոք չի վերացնի: Նախքան քրիստոնեությունը հսկայական հեթանոսական մշակույթ ենք ունեցել, ո՞վ վերացրեց դրա բոլոր հետքերը: Մենք: Մնացել է մի Գառնու տաճարը, ի՞նչ ենք անում՝ կողքը սրճարան ենք ուզում սարքել: Կանաչի ծախողի հոգեբանությամբ մինչև վերջինը ուզում ենք վաճառել:
Ես բիզնեսին վատ չեմ վերաբերվում, և արվեստն էլ ինչ-որ տեղ վաճառվող ապրանք է: Բայց նայեք, օրինակ, Անդրեա Բոչչելիին: Նրա մեկ համերգի արժեքը մեկ միլլիոն դոլլարից է սկսվում, և նա ամբողջ աշխարհին ներկայացնում է իտալական մշակույթը: Բոչչելին դառել է վաճառվող բրենդ՝ չդադարելով արվեստ լինելուց: Մենք չե՞նք կարող նույնն անել: Կարող ենք: Դրա համար մեզ առաջինը պետք է լավ գործող պետական մշակութային քաղաքականություն, երկրորդը՝ գրագետ պրոդյուսերական դպրոց: Առայժմ մենք չունենք ոչ մեկը, ոչ մյուսը, բայց հուսով եմ՝ կունենանք: