13 մլն 400 հազար եվրո վարկային միջոցով կհիմնանորոգվի 65 կմ ճանապարհ. Սուրեն Պապիկյան
Ազգային ժողովի ֆինասավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
Հիմնական զեկուցողը Տարածքային կառավարման և ենթակոռւոցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էր: Նա ընդգծեց, որ առաջին վարկային ծրագիրը համաձյանգրի շրջանակում միջոցները կազմել են շուրջ 170 մլն Եվրո:
«Այդ ծրագրի շրջանակում իրականցվել է շուրջ 211 կմ ճանպարհի հիմնանորոգում հիմնականում մարզերում: Սա կենսական նշանակություն ունի, հեռավոր համայնքների բնակիչների համար 211 կմ-ից 41-ը կատարվել է խնայված միջոցների հաշվին: Վարկային համաձայանգրի հաջորդ փուլը ստորգարվել է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին: Համաձայանգրով բանկը ՀՀ-ին տրամադրում է 13 մլն 400 հազար եվրո գումար կենսական նշանակության ճանպարհային ցանցի բարելավման համար»,-մանրամասնեց նա:
Սուրեն Պապիկյանի խոսքով՝ ծրագրի երկորդ փուլով նախատեսվում է իրականցնել 65 կմ ճանապարհի հիմնանորգում, հիմնանորգովող ճանպարհների ցանկը արդեն իսկ կցված է:
«Համաձայնագրի վավերացումից անմիջապես հետո կհայտարվեն նաև մրցույթները 65 կմ-ի համար»,-ասաց նա:
ԱԺ ֆինսավարկային և բյուջետային հանձնաժողվի նախագահ Մանե Թանդիլյանը նախարարից հետաքրքրվեց, թե ինչ է նախատեսվում համաձայնագրում առկա 3-րդ հատվածով ՝ արտակարգ իրավաճակներում միջոցների ծախսի հետ կապված:
Սուրեն Պապիկյանն ասաց, որ նախկինում չի օգտագործվել այդ հատվածը՝ հաշվի առնելով ընթացիկ իրավիճակը, չեն բացառում, որ այլ խնայվող միջոցներ կարող են լինել, ըստ այդ երկրի՝ ֆինասական միջոցները կբաշխվեն ըստ նպատակահրամարության և անհրաժեշտության:
«Ամեն դեպքում, շեշտը դնում ենք ճանպրհաշինության վրա, որովհետև կառավարության կողմից կա հստակ դիրքորոշում, որ կապիտալ ծախսերին ուղղված միջոցները պիտի հնարվորինս ծախսվեն ըստ նպատակահարմարության»,-եզրափակեց նա:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն